12

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԿԱՍԿԱԾ Է ՀԱՅՏՆԵԼ ԲԱՔՎԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԻԶՄԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

10 հուլիսի 2003 - 22:54 AMT  19:04 GMT
Արկադի Ղուկասյանը մեկնաբանել է Վիլայաթ Գուլիեւի վերջերս արած հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի հետ բանակցությունների սեղանի շուրջ նստելու Բաքվի պատրաստակամության մասին, «եթե Հայաստանը չմիջամտի բանակցային գործընթացին»:

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԵՄ-Ի ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ ՉԻ ՆԵՐԳՐԱՎՎԵԼՈՒ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ

10 հուլիսի 2003 - 22:30 AMT  19:04 GMT
Ֆին դիվանագետի խոսքերով, անհրաժեշտության դեպքում նա կաջակցի ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ձեւաչափին:

ԵՐԵՎԱՆԸ ՀԱՏՈՒԿ ՇԵՇՏ Է ԴՆՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՊԱԳԱ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՎՐԱ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՐԸ

10 հուլիսի 2003 - 22:00 AMT  19:04 GMT
Միեւնույն ժամանակ Վարդան Օսկանյանը կասկածի տակ է դրել Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի վերջերս արված հայտարարությունը ղարաբաղյան կողմի հետ բանակցությունների սեղանի շուրջ նստելու պաշտոնական Բաքվի պատրաստակամության մասին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԿԱՐԵՎՈՐՈՒՄ Է ԿԱՊԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՀԵՏ

10 հուլիսի 2003 - 21:33 AMT  19:04 GMT
Այդ մասին այսօր հայտարարել է Հայաստանի Ազգային Ժողովի խոսնակ Արթուր Բաղդասարյանը Եվրամիության նախարարական «եռյակի» Իտալիայի փոխարտգործնախարար Մարգերիտա Բոնիվերի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:

ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ՄԵԾ ԴԵՐ ԽԱՂԱԼ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ, ԳՏՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ

10 հուլիսի 2003 - 21:30 AMT  19:04 GMT
Վարդան Օսկանյանը ընդգծել է, որ ցեղասպանության ճանաչումը նախապայման չի հանդիսանում հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման համար:

«ՕՏԵ» ՀՈՒՆԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑԱՅԻՆ ՄԵՆԱՇՆՈՐՀԱՏԵՐ «ԱՐՄԵՆՏԵԼ»-Ի ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

10 հուլիսի 2003 - 20:11 AMT  19:04 GMT
«ՕTE»-ի փոխնախագահ Գեորգ Սկարպելիսի խոսքերով, ընկերությունը այդ հարցի առնչությամբ արդեն կապվել է Ռուսաստանի «Ռոստելեկոմ» ընկերության հետ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Է ԸՆՏՐՎԵԼ ԳԱՐԵԳԻՆ ԱԶԱՐՅԱՆԸ

10 հուլիսի 2003 - 19:44 AMT  19:04 GMT
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ է այսօր ընտրվել ԿԸՀ-ում ՀՀ նախագահի ներկայացուցիչ, ԿԸՀ նախագահի նախկին խորհրդական Գարեգին Ազարյանը:

ՊՈՒՏԻՆԻ ԱՅՑԸ ԲԱՔՈՒ ՉԿԱՅԱՑԱՎ

10 հուլիսի 2003 - 18:33 AMT  19:04 GMT
Ռուսաստանի նախագահի մամլո ծառայությունում նշել են, որ Տուշինոյում ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվածների հիշատակին երկրում հայտարարաված սուգի կապակցությամբ, Վ.Պուտինի բոլոր արտերկրյա գործուղումները չեղյալ են հայտարարվել:

ՎՐԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ԺԱՄԱՆԵԼ Է ԵՐԵՎԱՆ

10 հուլիսի 2003 - 18:32 AMT  19:04 GMT
Ինչպես հայտարարել է Տեդո Ջափարիձեն լրագրողներին օդանավակայանում, Հայաստանի քաղաքական ղեկավարության հետ նախատեսվում է երկկողմ հարաբերություններին, այդ թվում նաեւ Անդրկովկասի երկաթուղու աբխազական հատվածի վերականգնմանը առնչվող հարցերի քննարկում:

ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ «ԵՌՅԱԿԸ» ԺԱՄԱՆԵԼ Է ԵՐԵՎԱՆ

10 հուլիսի 2003 - 18:31 AMT  19:04 GMT
Տարածաշրջանային համագործակցության եւ Եվրամիության հետ կապերի հեռանկրաների հարցերը կքննարկի այսօր Երեւանում ԵՄ «եռյակը» Իտալիայի փոխարտգործնախարար Մարգերիտա Բոնիվերի գլխավորությամբ:
12
---