12

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉՈՂ ԲԱՆԱՁԵՎԸ ՀԱՆՎԵԼ Է ԱՄՆ ՍԵՆԱՏԻ ՕՐԱԿԱՐԳԻՑ

15 հուլիսի 2003 - 00:20 AMT  06:18 GMT
«Վաշինգտոն թայմս» թերթի համաձայն, այդ հարցի քննարկումը հետաձգվել է անորոշ ժամանակով, «հաշվի առնելով նրա անհամատեղելիությունը ԱՄՆ Պետդեպարտամենտի հաջորդ տարվա բյուջեի օրինագծի հետ:

ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՊԵՏՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՍՕՐ ԺԱՄԱՆՈՒՄ Է ԵՐԵՎԱՆ

15 հուլիսի 2003 - 00:19 AMT  06:18 GMT
Դիգվիջայ Սինգխը կհանդիպի ՀՀ ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանին, կրթության եւ գիտության, առեւտրի եւ տնտեսական զարգացման, տրանսպորտի եւ կապի նախարարներին, Հայաստանի խորհրդարանի փոխնախագահին:

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ՏԱԿ ԿԴՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱՀԵՐԸ, ԳՏՆՈՒՄ Է ՀՀ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՓՈԽԽՈՍՆԱԿԸ

14 հուլիսի 2003 - 23:49 AMT  06:18 GMT
Թուրքիայի հետ հարաբերությունները գերակայող չեն Հայաստանի համար, «առավել եւս սահմանների բացումը», հայտարարել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ, ՀՅԴ վարչության անդամ Վահան Հովհաննիսյանը:

ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ՋԵՅՀԱՆ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ԴՐՎԱԾ ՉԷ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ

14 հուլիսի 2003 - 23:19 AMT  06:18 GMT
Նրա կարծիքով, այդ հարցը պետք է լուծվի ադրբեջանական կողմի եւ այն ընկերությունների հետ, որոնք անմիջականորեն իրականացնում են այդ նախագիծը:

ԿԱՆԽՎԵԼ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՏԱՐԱԾՔ ՆԵՐԽՈՒԺԵԼՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԴԻՎԵՐՍԻՈՆ ԽՄԲԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՐՁԸ

14 հուլիսի 2003 - 23:10 AMT  06:18 GMT
ԼՂՀ իշխանությունները միջադեպի մասին տեղյակ են պահել Ստեփանակերտում հավատարմագրված ԿԽՄԿ եւ ԵԱՀԿ ներկայացուցչությունները` պատրաստակամություն հայտնելով ադրբեջանական կողմին հանձնել զոհված զինծառայողի դին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԾՈՎ ԵԽԽՎ ԶԵԿՈՒՑՈՂՆԵՐՆ ԿԺԱՄԱՆԵՆ ԵՐԵՎԱՆ ՕԳՈՍՏՈՍԻՆ

14 հուլիսի 2003 - 23:09 AMT  06:18 GMT
Չորսօրյա այցի ընթացքում նրանք կծանոթանան Եվրոպայի Խորհրդին անդամակցելիս Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՎԱՂԸ ՄԵԿՆՈՒՄ Է ՓԱՐԻԶ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ

14 հուլիսի 2003 - 20:25 AMT  06:18 GMT
Այցի ընթացքում նա կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի, վարչապետի, Սենատի եւ Ազգային Ժողովի նախագահների հետ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԽՆԴԻՐՆԵՐ ՉՈՒՆԻ «ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ՕԴՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ ԷԴՈՒՐԱԴՈ ԷՌՆԵԿՅԱՆԻ ՀԵՏ

14 հուլիսի 2003 - 19:59 AMT  06:18 GMT
Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի խոսքերով, արգենտինացի ձեռներեցը կատարում է Հայաստանի հետ կոնցեսիոն պայմանագրով նախատեսված իր բոլոր պարտավորությունները:

ԼՐԱՆՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴՈՆԻ ՌՈՍՏՈՎ ՔԱՂԱՔԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ 220 ՏԱՐԻՆ

14 հուլիսի 2003 - 19:56 AMT  06:18 GMT
Այդ առնչությամբ քաղաքի ռուս-հայկական բարեկամության թանգարանում բացվել է «Դոնի Նոր Նախիչեւանի հայկական համայնքը 18-րդ դարի վերջի 20-րդ դարի սկզբի ռուսաստանյան հասարակական կյանքում» խորագրով ցուցահանդես:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈԱԼԻՑԻԱՆ ՔՆՆԱՐԿԵԼ Է ՔՐԵԱԾԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

14 հուլիսի 2003 - 19:55 AMT  06:18 GMT
Հայաստանի հանրապետական կուսակցության, «Օրինաց երկիր» կուսակցության եւ Հայ հեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչները հայտարարել են, որ հանրապետության իրավապահ մարմիններից գործուն քայլեր են ակնկալում վերջերս հաճախակի դարձած հանցագործությունների բացահայտման ուղղությամբ:
12
---