Քաղաքականություն.

ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԸ «ՈՉ» ՉԵՆ ԱՍԵԼ

Ցեղասպանության մասին օրինագիծն ԱՄՆ-ի Սենատի օրակարգ կվերադառնա նոյեմբերից ոչ ուշ:

14 հուլիսի 2003
Մամուլը շարունակում է քննարկել, թե արդյոք հայկական լոբբիի պարտություն պետք է համարել այն փաստը, որ անցած հինգշաբթի ԱՄՆ-ի Սենատի օրակարգից դուրս հանվեց 1915թ.-ի ցեղասպանությունն անուղղակիորեն ճանաչող օրինագիծը: Հիշեցնենք, որ Կոնգրեսի «հայկական խմբի» անդամները ձգտում էին բանաձեւը գործընկերներին ներկայացնել Պետդեպարտամենտի 2004թ.-ի բյուջեի մասին օրինագծի փաթեթի հետ: Ենթադրվում էր, որ Պետդեպարտամենտի բյուջեի օրինագծի հետ բանաձեւի քննարկումն առավել մեծ հավանականություն կընձեռեր դրա ընդունմանը, քան այն դեպքում, երբ բանաձեւն առանձին ներկայացվեր:
 
---