1

ՖՐԱՆՍԻԱՅԻ ՍԵՆԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԿՀԱՆՁՆՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՔԱՆՇԱՆ

15 հուլիսի 2003 - 23:30 AMT  10:02 GMT
Այսօր ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Փարիզում կհանդիպի Ֆրանսիայի Սենատի նախագահ Քրիստիան Պոնսլեին, որին կհանձնի «Մեսրոպ Մաշտոց» շքանշան:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ ՉԷ ՈՐԵՎԷ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՄԲ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ

15 հուլիսի 2003 - 23:22 AMT  10:02 GMT
Վարդան Օսկանյանը այդ մասին հայտարարել է` մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման վերջին ժամանակներս հաճախացած դեպքերը:

ՀԱՋՈՐԴ ՏԱՐՎԱՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԿԱՐԳԱՎՈՐԻ ՍԵՎ ԽԱՎԻԱՐԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ

15 հուլիսի 2003 - 23:20 AMT  10:02 GMT
«Ակվատեխ» ՓԲԸ ձկնային տնտեսության տնօրեն Արկադի Գեւորգյանի խոսքերով` արդեն 2004 թվականին Հայաստանը կարտահանի մոտավորապես 10-12 տոննա խավիար:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՀՀ ՀԻՄՆԱԿԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ Է ՃԱՆԱՉԵԼ ՄԱՀԱՊԱՏԺԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՎՐՈՊԱՅԻ 6-ՐԴ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ

15 հուլիսի 2003 - 20:49 AMT  10:02 GMT
Հայաստանում մահապատժի վերջնական եւ անվերապահորեն վերացման հարցում վերջնական խոսքը պատկանում է խորհրդարանին:

ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ՈՐՈՆՈՒՄՆԵՐԸ

15 հուլիսի 2003 - 19:37 AMT  10:02 GMT
Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին կապերի հանձնակատար Քրիսթոֆեր Փաթթենը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԴԿԱՍՏԱՆ ԱՌԱՋԻԿԱ ԱՅՑԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ ԵՆ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԱՅՍՕՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ

15 հուլիսի 2003 - 19:37 AMT  10:02 GMT
Հայ-հնդկական փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները եւ այդ համատեքստում ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Հնդկաստան առաջիկա պաշտոնական այցի հետ կապված հարցեր են քննարկվել այսօր Հնդկաստանի արտաքին գործերի պետնախարար Դիգվիջայ Սինգխի եւ ՀՀ նախագահի հանդիպման ընթացքում:

ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ԿՔՆՆԱՐԿԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓԱՐԻԶՈՒՄ

15 հուլիսի 2003 - 19:34 AMT  10:02 GMT
Հայաստանի արտաքին գործերի նախագահ Վարդան Օսկանյանի խոսքերով` նախագահ Ռոբերտ Քոչարյանի այսօր սկսվող աշխատանքային այցը Փարիզ նոր խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների զարգացման համար:

ԿԱՍՊԻՑ ԾՈՎԻ ԷՆԵՐԳԱԿԻՐՆԵՐԸ ՉԵՆ ԴԱՌՆԱ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ՄԵԾ ՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌ, ԳՏՆՈՒՄ Է ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԸ

15 հուլիսի 2003 - 19:31 AMT  10:02 GMT
Քրիսթոֆեր Փաթթենի պատկերացմամբ, Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը եւ ԱՄՆ-ը չեն մրցակցում միմյանց հետ, այլ աստիճանաբար համաձայնության են գալիս փոխշահավետ համագործակցության եւ Հարավային Կովկասին աջակցելու անհրաժեշտության վերաբերյալ:

ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԸ «ՈՉ» ՉԵՆ ԱՍԵԼ

14 հուլիսի 2003 - 05:00 AMT  10:02 GMT
Մամուլը շարունակում է քննարկել, թե արդյոք հայկական լոբբիի պարտություն պետք է համարել այն փաստը, որ անցած հինգշաբթի ԱՄՆ-ի Սենատի օրակարգից դուրս հանվեց 1915թ.-ի ցեղասպանությունն անուղղակիորեն ճանաչող օրինագիծը: Հիշեցնենք, որ Կոնգրեսի «հայկական խմբի» անդամները ձգտում էին բանաձեւը գործընկերներին ներկայացնել Պետդեպարտամենտի 2004թ.-ի բյուջեի մասին օրինագծի փաթեթի հետ: Ենթադրվում էր, որ Պետդեպարտամենտի բյուջեի օրինագծի հետ բանաձեւի քննարկումն առավել մեծ հավանականություն կընձեռեր դրա ընդունմանը, քան այն դեպքում, երբ բանաձեւն առանձին ներկայացվեր:
1
---