12

ԱՄՆ-ՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ ԿՀՆՉԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԳԵՐ

17 հուլիսի 2003 - 00:09 AMT  08:28 GMT
ԱՄՆ-ում կայանալիք «Plymouth Folk Festival» ազգագրական երգի փառատոնում, որը կբացվի հուլիսի 18-ին, ելույթ կունենա հայ երգչուհի Ալիդա Եփրեմյանը:

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՆ ԻՐԱՆԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ԳՐՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼԸ

17 հուլիսի 2003 - 00:01 AMT  08:28 GMT
Բաքուն դարձել է Իրանում հեղափոխության նախապատրաստման յուրօրինակ մի բաստիոն` այն բանից հետո, երբ անցյալ շաբաթվա վերջում այնտեղ է ժամանել Հարավային Ադրբեջանի (Իրանի հյուսիսային մասի) վերածնունդի ազգային շարժման առաջնորդ Մահմուդալի Չեխրեգանլին, գրում է ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա» թերթը:

ՖՐԱՆՍԻԱՆ ԿԱՋԱԿՑԻ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

16 հուլիսի 2003 - 23:14 AMT  08:28 GMT
Այդ մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել այսօր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Ֆրանսիայի տրանսպորտի եւ զբոսաշրջիկության նախարար Ժիլ դե Ռոբյենի միջեւ:

ԲԱՔՈՒՆ ԳԱԳԱՏՎՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՎԱՐԱԾ ԱՆՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՌՈՒՄՈՎ

16 հուլիսի 2003 - 22:35 AMT  08:28 GMT
Ֆրանսիան, որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, պետք է կարողանա միեւնույն լույսի ներքո դիտարկել հակամարտության երկու կողմերը, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Վիլայաթ Գուլիեւը:

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԸ ԲԱՔՈՒ ՍՊԱՍՎՈՒՄ Է ՀԱՋՈՐԴ ՇԱԲԱԹ

16 հուլիսի 2003 - 20:27 AMT  08:28 GMT
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Ռյաբովը հերքել է այն ենթադրությունները, որ Պուտինի այցը նպատակ ունի աջակցել Ադրբեջանի նախագահի պաշտոնում Իլհամ Ալիեւի թեկնածությանը:

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՄԻՆՉԵՎ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

16 հուլիսի 2003 - 20:15 AMT  08:28 GMT
Ադրբեջանը մտադիր չէ վերականգնել տնտեսական համագործակցությունը Հայաստանի հետ` մինչեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Վիլայաթ Գուլիեւը:

ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՎՐԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՏԵՍՆՈՒՄ Է ՆԻՆՈ ԲՈՒՐՋԱՆԱՁԵԻՆ

16 հուլիսի 2003 - 20:00 AMT  08:28 GMT
Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն ամերիկացի պաշտոնյաների նախաձեռնությամբ ստեղծում է ընդդիմադիր նախընտրական դաշինք:

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑՈՎ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

16 հուլիսի 2003 - 19:30 AMT  08:28 GMT
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Ռյաբովի խոսքերով` հանդիպման ժամկետը սկզբնապես նշանակվել էր հուլիսին, սակայն առայժմ «որոշ անհամաձայնեցվածություններ հնարավորություն չեն տվել այն իրականացնել»:

ՖՐԱՆՍԻԱՅԻ ՍԵՆԱՏԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ Ի ՕԳՈՒՏ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՄԱՆ

16 հուլիսի 2003 - 19:09 AMT  08:28 GMT
Նախօրեին Փարիզում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ կայացած հանդիպման ընթացքում Ֆրանսիայի Սենատի նախագահ Քրիստիան Պոնսլեն հանդես է եկել Հարավային Կովկասի երեք երկրների խորհրդարանների խոսնակների հանդիպումները վերսկսելու նախաձեռնությամբ:

ՀՀ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔԵԼ Է ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ Ս. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

16 հուլիսի 2003 - 19:04 AMT  08:28 GMT
Օրերս Սանկտ Պետերբուրգում ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի Սուրեն Պետրոսյանը, որը գտնվում է միջազգային հետախուզման մեջ` ծանր հանցանքների կատարման կասկածանքով:
12
---