12

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԹՈՒՔՄԵՆՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆ Է ԽՆԴՐԵԼ ԱՄՆ-ԻՑ

17 հուլիսի 2003 - 23:00 AMT  07:28 GMT
Ըստ հավաստի աղբյուրի, դեսպանի այդ քայլի պատճառներն առնչվում են Թուրքմենստանի իշխանությունների հետ նրա հարաբերություններին:

ԱՄՆ-Ն ՄՏԱՀՈԳՎԱԾ Է ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՏԻՐՈՂ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՎ

17 հուլիսի 2003 - 22:55 AMT  07:28 GMT
ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո քարտուղար Ռիչարդ Բաուչերը նշել է, որ Վաշինգտոնում չափազանց «կարեւորում են» Ադրբեջանում հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրությունները:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՎԱՍՏԻԱՑՐԵԼ Է, ՈՐ ԵՐԿԻՐԸ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄ Է ԿԱՏԱՐԵԼ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼԻՍ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

17 հուլիսի 2003 - 22:34 AMT  07:28 GMT
Այդ մասին հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը Ֆրանսիայի Ազգային Ժողովի նախագահ Ժան Լուի Դեբրեի հետ այսօր Փարիզում կայացած հանդիպման ժամանակ:

ԹՈՒՐՔԻԱՆ ՉՍՏԱՑԱՎ ԱՄՆ ԽՈՍՏԱՑԱԾ ՎԱՐԿԵՐԸ

17 հուլիսի 2003 - 22:05 AMT  07:28 GMT
ԱՄՆ վարչակազմը չի հաստատել 8,5 միլիարդ դոլար գումարով վարկի վճարման ժամկետները, որոնք ամերիկացիները խոստացել էին թուրքական իշխանություններին Իրաքում Միացյալ Նահանգների գործողություններին Անկարայի աջակցության փոխարեն:

ԵԱՀԿ ՄԽ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀԸ ՔԻՉ ՀԱՎԱՆԱԿԱՆ Է ՀԱՄԱՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄՈՏԱԿԱ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

17 հուլիսի 2003 - 22:02 AMT  07:28 GMT
Նիկոլայ Գրիբկովի խոսքերով, դա բացատրվում է նրանով, որ չի հաջողվել համաձայնեցնել որոշ մանրամասներ, որոնց մասին նա գերադասեց չխոսել` տեղեկության գաղտնիության պատճառով:

ԱՄԵՐԻԿԱՀԱՅԵՐԸ ԿԱՍԿԱԾՆԵՐ ՈՒՆԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԱՆԿԱՐԱՅԻ ՄՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

17 հուլիսի 2003 - 20:25 AMT  07:28 GMT
Թուրքական կառավարության վերջին հայտարարությունները կտրուկ տարբերվում են թուրք դիվանագետ Էջվեթ Թեզջանի հետ մեր զրույցների բովանդակությունից, ընդգծել է Ամերիկայի հայկական համագումարի ղեկավառությունը:

ԵՐԵՎԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՍՏԵՂԾԵԼ ԿՈՆՅԱԿ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ

17 հուլիսի 2003 - 20:00 AMT  07:28 GMT
ԵԿԳ գլխավոր տնօրեն Պյեռ Լառեչի խոսքերով, դա արվում է աշխարհում հայկական կոնյակի վարկանիշի բարձրացման, նրա իրացման ծավալների ընդլայնման, ինչպես նաեւ կոնյակ արտադրողների միջեւ ազնիվ մրցակցության ապահովման նպատակով:

ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

17 հուլիսի 2003 - 19:59 AMT  07:28 GMT
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտահոգված են իրադրության սրմամբ հայ-ադրբեջանակն սահմանում, հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի Խմբի Ռուսաստանի համանախագահ Նիկոլայ Գրիբկովը:

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԾԵԾԿՌՏՈՒՔԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՍՊԱՆՎԵԼ Է ԵՐԿՈՒ ՄԱՐԴ

17 հուլիսի 2003 - 19:59 AMT  07:28 GMT
Ականատեսների վկայությամբ, ամեն ինչ սկսվել է վեճից եւ ավարտվել ծեծկռտուքով, գործի են դրվել երկաթյա շղթաներ, հրազեն:

ՖՈՒՏԲՈԼԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՅԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԵՐԵՎԱՆԻ «ՓՅՈՒՆԻԿԸ» ՀԱՂԹԵԼ Է ԻՍԼԱՆԴԻԱՅԻ «ՌԵՅԿՅԱՎԻԿԻՆ»

17 հուլիսի 2003 - 18:42 AMT  07:28 GMT
Երեկ Երեւանում Հայաստանի ֆուտբոլի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» 1:0 հաշվով համեստ հաղթանակ է տարել Իսլանդիայի չեմպիոն` «Ռեյկյավիկ» ակումբի նկատմամբ Չեմպիոնների լիգայի ընտրական մրցաշարում:
12
---