ՆԱՏՕ-Ի ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ` ԱՆՑԿԱՑՐԱԾ «ՀԱՄԱՏԵՂ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՋԱՆՔ-2003» ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՀԱՄԱՐ

30 հուլիսի 2003 - 18:43 AMT  07:08 GMT
«Միջոցառման բոլոր հայ մասնակիցները ցուցաբերեցին բարձր մասնագիտական կարողություններ, որը մեծ պատիվ է Հայաստանի Զինված ուժերի համար»,- ասվում է ՆԱՏՕ-ի Հարավային միացյալ հրամանատարության ղեկավար Անտոնիո Քվինտանայի ուղերձում:

ՎՐԱՑԻՆԵՐԻ 70 ՏՈԿՈՍԸ ԿՈՂՄ Է ԱՐՏԱՀԱՅՏՎՈւՄ ԱԲԽԱԶԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԲԱՑՄԱՆԸ

28 հուլիսի 2003 - 05:00 AMT  07:08 GMT
Վերջերս Թբիլիսիում հրապարակվեցին Վրաստանի քաղաքացիների մեջ անցկացված սոցիոլոգիական ուսումնասիրությունների արդյունքները: Այն իրականացրել էր ԱՄՆ-ի միջազգայաին հանրապետական ինստիտուտը ամերիկյան միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ: Հարցումն ուղղված էր պարզելու վրաց ընտրողների իշխող տրամադրվածությունները սպասվելիք խորհրդարանական ընտրություններին: Հրապարակված արդյունքները անսպասելի էին եւ հիասթափեցրին հարեւանների հետ հակամարտությունների ռազմական լուծման կողմնակիցներին: Գլխավոր անակնկալն այն էր, որ հարցվողների գերակշիռ մեծամասնությունը կողմ էր արտահայտվել Վրաստանը եւ Հայաստանը Ռուսաստանին կապող աբխազական երկաթուղային ճանապարհի վերականգնմանը:
---