1

ՀԲ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՆՇՈՒՄ Է ՏՆՏԵՍԱԿԱՆ ՌԻՍԿԻ ՆՎԱԶՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

5 օգոստոսի 2003 - 23:36 AMT  06:44 GMT
Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գծով Համաշխարհային բանկի նախկին փոխնախագահ Յոհանես Լինի խոսքերով, Հայաստանում վերջերս իսկապես բավականին արագ աճ է նկատվում, չնայած որոշ հարեւանների կողմից առեւտրային սահմանափակումներին:

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԽԱԳՈՒՇԱԿՈՒՄ Է ԵՐԿՐՈՒՄ ԱՎՏՈՐԻՏԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆԻ ՍԿԻԶԲԸ

5 օգոստոսի 2003 - 22:58 AMT  06:44 GMT
Երկրի նախկին նախագահ Այազ Մութալիբովի խոսքերով, «ժողովրդավարական ատրիբուտները Ադրբեջանում կատարում են ինքնատիպ ցուցափեղկի դեր` սքողելով ամենաիսկական բռնակալությունն ու ավտորիտարիզմը»:

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ ԱՄՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է

5 օգոստոսի 2003 - 22:56 AMT  06:44 GMT
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյի խոսքերով, սահմանի բացման հնարավորությունը հաճախ քննարկվում է ԱՄՆ եւ Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպումների ընթացքում եւ բանակցություններն այդ ուղղությամբ կշարունակվեն:

ՄԱՐՈԿՈՅՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԱԾ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐ

5 օգոստոսի 2003 - 21:02 AMT  06:44 GMT
նրանք կասկածվում են «Salafiya Jihadia» իսլամական ծայրահեղական կազմակերպության հետ կապերի եւ Կասաբլանկայում կատարված ահաբեկչական գործողությունների կազմակերպման մեջ:

ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՈՒՄ ՌՈՒՍ ՍԱՀՄԱՆԱՊԱՀՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆՈՒՄ ԿԱԼԱՆԵԼ ԵՆ 48 ՍԱՀՄԱՆԽԱԽՏԻ

5 օգոստոսի 2003 - 20:47 AMT  06:44 GMT
Հայաստանում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ Սերգեյ Բոնդարեւի խոսքերով, անցած ժամանակահատվածում ՀՀ պետական սահմանն ապօրինաբար հատելու փորձեր են ձեռնարկվել նաեւ Իրաքի հայազգի քաղաքացիների կողմից:

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԱՌՋԵՎ ՉԻ ԲԱՐՁՐԱՑՎԵԼ

5 օգոստոսի 2003 - 20:46 AMT  06:44 GMT
Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ Սերգեյ Բոնդարեւի խոսքերով, համապատասխան հրամանի դեպքում, ելնելով ՀՀ ղեկավարության կայացրած որոշումից, անմիջապես համապատասխան ծառայություն կկազմակերպվի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ անցակետերում:

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

5 օգոստոսի 2003 - 20:14 AMT  06:44 GMT
Ադրբեջանի նախկին վարչապետ Արթուր Ռասիզադեն, որը նախօրեին ազատվել էր զբաղեցրած պաշտոնից, նշանակվել է երկրի առաջին փոխվարչապետ:

ԱՄՆ-ՈՒՄ ՎԵՐԱՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ Է ՀԵՆՐԻ ՄՈՐԳԵՆԹԱՈՒԻ ԳԻՐՔԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

5 օգոստոսի 2003 - 20:11 AMT  06:44 GMT
1913-1916 թթ. Օսմանյան Թուրքիայում ԱՄՆ դեսպան Մորգենթաուի կողմից գրված գրքում կա հայերի մասին «Ազգի սպանություն» վերնագրված մի գլուխ:

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՄԲԻ ՀԵՏ ԹՈՒՅԼ ԿՏԱ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԵՐԻՆ

5 օգոստոսի 2003 - 20:10 AMT  06:44 GMT
Այդ մասին հայտարարել է ԼՂՀ արտգործնախարար Աշոտ Ղուլյանն ղարաբաղյան հակամարտության գոտում Անհետ կորածների, պատանդների եւ ռազմագերիների որոնման միջազգային աշխատանքային խմբի նախագահ Պաատա Զաքարեիշվիլու հետ հանդիպման ժամանակ:

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՇԱՐՈւՆԱԿՈւՄ Է ՄՆԱԼ ԱՀԱԲԵԿՉՈւԹՅԱՆ ԱՂԲՅՈւՐ

1 օգոստոսի 2003 - 05:00 AMT  06:44 GMT
ԱՊՀ-ի Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար գեներալ-գնդապետ Բորիս Միլնիկովի այցը Բաքու հերթական առիթը դարձավ Հայաստանին վարկաբեկելու համար: Համագործակցության շրջանակներում ստեղծված հատուկ ծառայության ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարար Նամիկ Աբբասովը կրկին անգամ փորձեց պնդել այն, որ «Երեւանից ահաբեկչության վտանգ է սպառնում»: Մինչդեռ ռուս գեներալի այցը կապված էր հենց Ադրբեջանում ահաբեկչության աղբյուրները չեզոքացնելու հետ: Այդ երկրի հատուկ ծառայությունները մինչ օրս պատրաստակամություն չեն ցուցաբերել պայքարելու այդ չարիքի դեմ: Միլնիկովը հաստատեց, որ ԱՊՀ-ի Հակաահաբեկչական կենտրոնի եւ Ադրբեջանի կառավարության միջեւ նկատվում են «որոշ անհարմարություններ» եւ «անըմբռնողականություն»
1
---