1

ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՍՕՐ ԿԺԱՄԱՆԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ

8 սեպտեմբերի 2003 - 18:59 AMT  13:23 GMT
Վաղը Ստեփանակերտում նա կհանդիպի ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի, արտաքին գործերի նախարար Աշոտ Ղուլյանի եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:

ՄԱԿ-Ի ՆԱԽԿԻՆ ՓՈՐՁԱԳԵՏԸ ԸՆԴԳԾՈՒՄ Է ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆՆ ՀԱՐՑՈՒՄ

8 սեպտեմբերի 2003 - 18:56 AMT  13:23 GMT
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գծով հանձնաժողովի փորձագետ, դոկտոր Ալֆրեդ դը Զայասի կարծիքով «Թուրքիայի կառավարության համար շատ դրական քայլ պետք է լիներ, եթե այն հայ ժողովրդին առաջարկի վերադառնալ իր պատմական հայրենիք»:

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՇԱՐՈւՆԱԿՈւՄ Է ՄՆԱԼ ԱՀԱԲԵԿՉՈւԹՅԱՆ ԱՂԲՅՈւՐ

1 օգոստոսի 2003 - 05:00 AMT  13:23 GMT
ԱՊՀ-ի Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար գեներալ-գնդապետ Բորիս Միլնիկովի այցը Բաքու հերթական առիթը դարձավ Հայաստանին վարկաբեկելու համար: Համագործակցության շրջանակներում ստեղծված հատուկ ծառայության ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարար Նամիկ Աբբասովը կրկին անգամ փորձեց պնդել այն, որ «Երեւանից ահաբեկչության վտանգ է սպառնում»: Մինչդեռ ռուս գեներալի այցը կապված էր հենց Ադրբեջանում ահաբեկչության աղբյուրները չեզոքացնելու հետ: Այդ երկրի հատուկ ծառայությունները մինչ օրս պատրաստակամություն չեն ցուցաբերել պայքարելու այդ չարիքի դեմ: Միլնիկովը հաստատեց, որ ԱՊՀ-ի Հակաահաբեկչական կենտրոնի եւ Ադրբեջանի կառավարության միջեւ նկատվում են «որոշ անհարմարություններ» եւ «անըմբռնողականություն»
1
---