12

ՀԱՅԿԱԿԱՆ ԱԷԿ-Ը ՓՈԽԱՆՑՎԵՑ ՌՈՒՍԱԿԱՆ «ԻՆՏԵՌ ՌԱՕ ԵԷՍ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ

18 սեպտեմբերի 2003 - 23:20 AMT  15:57 GMT
Այսօր Երեւանում ստորագրվել է պայմանագիր Հայկական ատոմակայանը 5 տարի ժամկետով ռուսաստանյան «Ինտեռ ՌԱՕ ԵԷՍ» ընկերության հավատարմագրային կառավարմանը փոխանցելու մասին:

ԹՈՒՐՔ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

18 սեպտեմբերի 2003 - 22:31 AMT  15:57 GMT
Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ունալ Չեւիքոզի խոսքերով, հանդիպման ճշգրիտ ժամկետը եւ վայրը դեռեւս որոշված չեն, սակայն այն տեղի կունենա Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններից հետո:

ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ԱՊՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻՆ ՅԱԼԹՅՈՒՄ

18 սեպտեմբերի 2003 - 22:10 AMT  15:57 GMT
ԱՊՀ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանն է նվիրված Համագործակցության անդամ-երկրների ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստը, որն այսօր իր աշխատանքն է սկսել Յալթայում:

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋԱԴՐԵԼ Է ՆԱԽԱԳԱՀԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ

18 սեպտեմբերի 2003 - 22:10 AMT  15:57 GMT
Առաջիկա նախագահական ընտրություններում երկու ընդդիմադիր ադրբեջանական «Ժողովրդական ճակատ» (ԱԺՃԿ) եւ «Ազգային անկախություն» (ԱԱԱԿ) կուսակցությունների միասնական թեկնածուն կլինի Էթիբար Մամեդովը:

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԾԵԾԿՌՏՈՒՔԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՍՊԱՆՎԵԼ Է ՄԵԿ ՄԱՐԴ

18 սեպտեմբերի 2003 - 22:06 AMT  15:57 GMT
Մոսկվայի Տիմիրյազեւսկի շուկայի տարածքում երեկ մոտավորապես առավոտյան ճամը 10-ին ծեծկռտուք է տեզի ունեցել ադրբեջանցիների միջեւ, որի արդյունքում ծանր վիրավորվել է մեկ մարդ, որն այնուհետեւ մահացել է Մոսկվայի 81-րդ կլինիկական հիվանդանոցում:

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑՆ ԱՄՆ ԿՐԿԻՆ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է

18 սեպտեմբերի 2003 - 19:59 AMT  15:57 GMT
Պատասխանելով այցի հետաձգման պատճառների մասին հարցին, Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռենո Հարնիշն ասել է, որ «այդ հարցով ավելի լավ է դիմել հենց նախարար Ս.Աբիեւին»:

ԵՎՐԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ 900 ՀԱԶԱՐ ԵՎՐՈ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

18 սեպտեմբերի 2003 - 19:48 AMT  15:57 GMT
Ծրագիրը ստորագրվել էր Երեւանում դեռեւս ընթացիկ տարվա փետրվարին Եվրոպական հանձնաժողովի եւ Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության միջեւ:

ՀԱՅԿԱԿԱՆ «ԱՐՓԻ» ԿՈՆՅԱԿԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԻԺՆԻ ՆՈՎԳՈՐՈԴՅԱՆ ՏՈՆԱՎԱՃԱՌՈՒՄ

18 սեպտեմբերի 2003 - 19:45 AMT  15:57 GMT
Էլիտային ալկոհոլի գլխավոր ռուսաստանյան ներմուծող «Ռուսիմպորտ» Առեւտրի տունը մտադիր է ակտիվորեն առաջ մղել «Արփի»-ն սեփական խանութների միջոցով, որոնք տեղակայված են ՌԴ 12 տարբեր շրջաններում:

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ԱՆԹԱԼԻԱ Է ՄԵԿՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ

18 սեպտեմբերի 2003 - 18:53 AMT  15:57 GMT
ՀՀ մշակույթի նախարար Թամարա Պողոսյանը չի կարողացել մեկնել Անթալիա, քանի որ զբաղված է Հայաստանի Անկախության օրվան նվիրված տոնակատարությունների կազմակերպմամբ:

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՏՈՒԼԱ ՔԱՂԱՔՈՒՄ Ի ՆՇԱՆ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԲԱՑՎՈՒՄ Է ԽԱՉՔԱՐ

18 սեպտեմբերի 2003 - 18:52 AMT  15:57 GMT
Հուշարձանը տեղադրված է քաղաքի կենտրոնի նոր զբոսայգում, որը կառուցվել է տեղի հայ համայնքի միջոցներով:
12
---