ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ ԴԵՌ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ ՃԱՆԱՉՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍ

18 սեպտեմբերի 2003 - 18:49 AMT  18:47 GMT
Գաղտնազերծված փաստաթղթերը, որոնց մի քանիսը վերաբերում են դեռեւս անցյալ դարի 70-ական թթ., հաստատում են, որ այդ ողջ ժամանակահատվածի ընթացքում ԱՄՆ վարչակազմը գիտակցել է, որ Լեռնային Ղարաբաղը պատմականորեն հայկական է եւ մշտապես օրինականորեն հավակնել է Հայաստանի հետ վերամիավորման:

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԽՆԴՐՈՒՄ ՀԱՅԵՐԻՑ

16 սեպտեմբերի 2003 - 05:00 AMT  18:47 GMT
Թերեւես ղարաբաղյան հակամարտության սկզբից հետո առաջին անգամ ադրբեջանցիներն օգնության համար դիմել են Հայաստանին: Ճիշտ է, խոսքն առայժմ գնում է Վրաստանի հարավ-արեւելյան շրջաններում բնակվող ադրբեջանցիների մասին: Օրերս նրանք զանգվածային բողոքի ցույց էին կազմակերպել Վրաստանի իշխանությունների դեմ, որոնք հրաժարվում են էլեկտրաէներգիա գնել Հայաստանից: Թբիլիսիից եւ Բաքվից օգնություն ստանալու հույսը վերջնականապես կորցնելով` վրացական ադրբեջանցիներն իրենց հայացքն ուղղել են Երեւանին` նրա հետ կապելով տարածաշրջանին սպառնացող էներգետիկ ճգնաժամի հաղթահարման հույսերը:
---