Քաղաքականություն.

ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵւԻ ՄՏԵՐԻՄԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼ Է «ՔՈՒՐԴ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻՆ»

Բաքվում այլեւս չեն թաքցնում, որ Ադրբեջանում գործում է Քրդական բանվորական կուսակցության բջիջը:

19 սեպտեմբերի 2003
Օրերս ձերբակալված նախագահ Հեյդար Ալիեւի անձնական պահակախմբի ղեկավարի դեմ մեղադրանքը հերթական անգամ ապացուցեց այն փաստը, որ Ադրբեջանում գործում է Քրդական բանվորական կուսակցության բջիջը, որին Բաքվում եւ Անկարայում համարում են ահաբեկչական կազմակերպություն: Հիշեցնենք, որ ադրբեջանական ընդդիմադիր մամուլի տվյալներով, երկրի նախագահի թիկնապահների ղեկավար Բեյլար Էյուբովը «հովանավորել էր Քրդական բանվորական կուսակցությանը»: Նշենք, որ իշխանության մեջ ընդգրկված ՔԲԿ-ի լրտեսի մերկացումը եւ ձերբակալումը հնարավոր էր դարձել ոչ թե ադրբեջանական, այլ թուրքական հատուկ ծառայությունների շնորհիվ:
 
---