12

ՅԱԼԹԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՆԴԻՊՄԱՆ ՉԿԱՅԱՆԱԼԸ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ԵՐԿՈՒ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՌԵՑՈՒՄ

23 սեպտեմբերի 2003 - 23:04 AMT  09:07 GMT
Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Աշոտ Քոչարյանի խոսքերով` նման հետեւությունը տեղին չէ` «հաշվի առնելով նախագահների լարված աշխատանքային ժամանակացույցը նման համաժողովներում»:

ԱՊՀ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ԳՈՏՈՒ ՄԵՋ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԴԳՐԿՎԵԼԸ` ԼՈՒՐՋ ԵՎ ԵՐԿԱՐԱՏԵՎ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑ Է

23 սեպտեմբերի 2003 - 22:37 AMT  09:07 GMT
Նախագահի մամուլի քարտուղար Աշոտ Քոչարյանի խոսքերով` բարդություններ կարող են առաջանալ ազատ առեւտրի գոտում Հայաստանի հնարավոր մասնակցության եւ Համաշխարհային առեւտրի կազմակերպությանը անդամակցության համատեղման հարցում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ «ԿՈՎԿԱՍՅԱՆ ՔԱՌՅԱԿԻ» ԽՈՍՆԱԿՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ

23 սեպտեմբերի 2003 - 22:20 AMT  09:07 GMT
Ռուսաստան կատարելիք պաշտոնական այցի շրջանակներում սեպտեմբերի 30-ին Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը կմասնակցի «Կովկասյան քառյակի» երկրների` Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարների հանդիպմանը:

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՊԻԿԵՏՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

23 սեպտեմբերի 2003 - 22:09 AMT  09:07 GMT
Ակցիան անցկացվում է «Ադրբեջանում մարդու իրավունքների անհանդուրժելի վիճակի կապակցությամբ»:

ՉԵՉԵՆ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԸ ՀԱՎԱՔՎՈՒՄ ԵՆ ԲԱՔՎՈՒՄ

23 սեպտեմբերի 2003 - 21:59 AMT  09:07 GMT
Մի շարք աղբյուրների համաձայն, հոկտեմբերի 5-ին, երբ Չեչնյայում պետք է անցկացվեն նախագահական ընտրություններ, Բաքվում չեչեն գրոհայինների առաջնորդ Ասլան Մասխադովի շրջապատը մտադիր է կազմակերպել միջազգային խորհրդաժողով, որտեղ կհայտարարվի միջազգային հանրության կողմից այդ քվեարկության արդյունքների անվավեր ճանաչելը:

ԲԱՔՎԻՆ ՁԵՌՆՏՈՒ ՉԷ «ՈՉ ՊԱՏԵՐԱԶՄ, ՈՉ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ» ԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ

23 սեպտեմբերի 2003 - 21:44 AMT  09:07 GMT
Ադրբեջանը շահագրգռված չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ձգձգմամբ, հայտարարել է հանրապետության արտաքին գործերի փոխծնախարար Խալաֆ Խալաֆովը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՎԵԼԻ ՄԵԾ ԿՇԻՌ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՂՈՐԴՈՒՄ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ

23 սեպտեմբերի 2003 - 19:43 AMT  09:07 GMT
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների երկկողմ հանդիպումների ձեւաչափը կամ կպահպանվի, կամ էլ կճգրտվի Ադրբեջանում նախագահական ընտրություններից հետո, հայտարարել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Աշոտ Քոչարյանը:

ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ ՀԱՄԱՏԵՂ ՊԱՅՔԱՐԵԼ ՄԱՐԴԿԱՆՑ ՎԱՃԱՌՔԻ ԴԵՄ

23 սեպտեմբերի 2003 - 19:42 AMT  09:07 GMT
Նախօրեին ԱՊՀ երկրների Ներքին գործերի նախարարների խորհրդի նիստն ավարտվել է «Մարդկանց վաճառքին հականերգործության մասին» համաձայնագրի ստորագրմամբ:

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԻՆ ԵՐԵՎԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ Է «ԴՐԱԿԱՆ, ՍԱԿԱՅՆ ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅԱՄԲ»

23 սեպտեմբերի 2003 - 18:46 AMT  09:07 GMT
ՀՀ նախագահի մամուլի քարտուղարը չի բացառել տվյալ ուղղությամբ նոր զարգացումների հնարավորությունը` հաշվի առնելով այն, որ Նյու Յորքում կայացող ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 58-րդ նստաշրջանի շրջանակներում նախատեսված է նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը:

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՐ ԱՐՄԱՎԻՐ ՔԱՂԱՔՆԵՐԸ ԵՂԲԱՅՐԱՑԵԼ ԵՆ

23 սեպտեմբերի 2003 - 18:38 AMT  09:07 GMT
Համապատասխան պայմանագիրը երկու լեզվով` ռուսերեն եւ հայերեն, ստորագրել են Ռուսաստանի Արմավիրի քաղաքապետարանում երկու քաղաքապետերը` Վիկտոր Կոլոդյաժնին եւ Արարատ Զաքարյանը:
12
---