12

ԱՄՆ ՆԵՐԳԱՂԹԱՅԻՆ ՎԻԶԱՆԵՐԻ ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ԱՅՍՈՒՀԵՏ ԿԸՆԴՈՒՆՎԵՆ ԻՆՏԵՐՆԵՏՈՎ

25 սեպտեմբերի 2003 - 22:40 AMT  23:49 GMT
ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է ներգաղթային վիզայի ամենամյա վիճակախաղի մասնակցության պայմանների փոփոխության մասին:

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ Է ՄԱԿ-Ի ՄՈՏԵՑՈՒՄԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ

25 սեպտեմբերի 2003 - 21:58 AMT  23:49 GMT
Ադրբեջանի վարչապետը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 58-րդ նստաշրջանում ունեցած իր ելույթում հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Միացյալ Ազգերի Կազմակերպության անբավարար ակտիվության մասին:

ԱՄՆ ՍԵՆԱՏԻ ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՐՏԱՀԱՅՏՎԵԼ Է Ի ՕԳՈՒՏ ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐՄԱԼԱՑՄԱՆ

25 սեպտեմբերի 2003 - 21:50 AMT  23:49 GMT
Ռիչարդ Լուգարը միացել է այն սենատորների ցուցակին, որոնք իրենց աջակցությունն են հայտնել օրինագծին, որը թույլ կտա Հայաստանին լիարժեքորեն օգտվել իր անդամակցությունից Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում եւ կայուն առեւտրա-տնտեսական կապեր հաստատել ԱՄՆ-ի հետ:

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ-ԽՈՐՀՈՒՐԴԸ ԱՆԿԱՐԱՅԻ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՄԻՋԵՎ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՏԱՓՈՒՅԹ ՆՈՐՄԱԼԱՑՄԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ

25 սեպտեմբերի 2003 - 21:01 AMT  23:49 GMT
Խորհրդի հայտարարության մեջ ընդգծվում է, որ Թուրքիան պետք է քննարկի ապագա հարաբերությունները Հայաստանի հետ հատկապես հիմա, երբ Իրաք թուրք զինվորականներ ուղարկելու մասին հարցի ինտենսիվ քննարկում է ընթանում:

ՆՈՐ ՏԱՐՈՒՑ ՀԱՅԱՍՏՈՆՈՒՄ ԿԱՃԵՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ, ԳԱԶԻ ԵՎ ՋՐԻ ԳՆԵՐԸ

25 սեպտեմբերի 2003 - 20:00 AMT  23:49 GMT
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի խոսքերով, ներկայումս ընթանում է սակագների չափերի հաշվարկման գործընթաց` գների սպասվող աճի սոցիալական հետեւանքները մեղմացնելու համար:

ԿՈՎԿԱՍԻ ՄԱՀՄԵԴԱԿԱՆՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ, ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՐՈՆԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ԱՌԱՋԻԿԱ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԱՍԻՆ

25 սեպտեմբերի 2003 - 19:21 AMT  23:49 GMT
Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեի խոսքերով, հանդիպման հիմնական նպատակը կովկասյան տարածաշրջանում հակամարտությունների վերացման ուղիների քննարկումն է:

ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆՈՒՄ ԱՎՍՏՐԱԼԻԱՅԻ ՆԵՐԳԱՂԹԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՆԱԽԱՐԱՐԸ

25 սեպտեմբերի 2003 - 19:04 AMT  23:49 GMT
Այցի շրջանակներում նախարարը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահի եւ վարչապետի, ինչպես նաեւ կառավարության եւ ԱԳՆ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՆԱՏՕ-Ի ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻՆ

25 սեպտեմբերի 2003 - 19:02 AMT  23:49 GMT
Նյու Յորքում կայացել է նաեւ Վարդան Օսկանյանի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղարի սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Ջոն Բոլտոնի հետ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԵՐՔԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԻՐ ՏԵՂԱԿԱԼԻ ԻԲՐ ԱՐԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

25 սեպտեմբերի 2003 - 19:00 AMT  23:49 GMT
Նախարարի խոսքերով, թուրքական ԶԼՄ-ների կողմից Կարեն Արիստակեսյանին վերագրված հայտարարությունը, թե «պետք է մոռանալ հայերի եւ թուրքերի միջեւ անցյալում տեղի ունեցած բոլոր տհաճ իրադարձությունները» չի համապատասխանում իրականությանը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԻՐԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

25 սեպտեմբերի 2003 - 18:59 AMT  23:49 GMT
Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի հերթական նիստի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հանդիպել է Իրանի ԱԳ նախարար Քամալ Խարազիին:
12
---