ՀՀ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆԱԽԿԻՆ ԽՈՍՆԱԿԸ ԴԵՍՊԱՆ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ

8 հոկտեմբերի 2003 - 19:16 AMT  08:23 GMT
Արմեն Խաչատրյանը նշանակվել է Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան:

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ «FOOD FESTIVAL-2003» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ

8 հոկտեմբերի 2003 - 19:14 AMT  08:23 GMT
Մոտ 10 հայկական ընկերություններ կմասնակցեն հոկտեմբերի 12-17 Շարժայում (Միացյալ Արաբական Էմիորություններ) կայանալիք «Food Festival-2003» միջազգային ցուցահանդեսին:

ՀԱՅՍԱՏԱՆԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԱՄԵՆԱՔԻՉ ԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾ ԵՐԿԻՐԸ

8 հոկտեմբերի 2003 - 19:13 AMT  08:23 GMT
Միջազգային "Transparency International" կազմակերպությունը հրապարակել է «Կոռուպցիայի ինդեքս-2003» տարեկան զեկույցը, կազմված աշխարհի 133 երկրներում կատարված հետազոտությունների հիման վրա:

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԲԵՆ ԼԱԴԵՆԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ

8 հոկտեմբերի 2003 - 19:10 AMT  08:23 GMT
Պայթուցիկ սարքերի մասնագետ Աբու Այաթին ձերբակալվել է սեպտեմբերին Բաքվում` գաղտնի գործողության արդյունքում:

«ԱԴՐԲԵՋԱՆԸ ԱՐԵՒԵԼՅԱՆ ԲՌՆԱՊԵՏՈւԹՅԱՆ ԵՐԿԻՐ Է»,

6 հոկտեմբերի 2003 - 05:00 AMT  08:23 GMT
Քչերն են կասկածում, որ Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո երկրի ղեկավարը կդառնա Իլհամ Ալիեւը: Դժվար թե ինչ-որ բան խանգարի իշխանության փոխանցման նեոմիապետական սցենարի իրականացմանը: Բաքվի իշխանավորները չեն պատրաստվում հաշվի առնել ոչ ընդդիմության զանգվածային ելույթները, եւ ոչ էլ համաշխարհային հանրության զարմանքը` կապված ընտրությունների ոչ ժողովրդավարական միջավայրի հետ: Օրեցօր աճում է այն մարդկանց թիվը, որոնք պատրաստ են Ադրբեջանում կատարվածն անվանել իր անունով` «Արեւելյան բռնապետություն»: Ադրբեջանում ձեւավորված վարչակարգն այսպես է բնութագրել ռուս իրավապաշտպան, Պետդումայի պատգամավոր, Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում Ռուսաստանի պատվիրակության անդամ Սերգեյ Կովալյովը:
---