12.10.2003-ի համար տեղեկատվություն չկա: Քաղաքականություն. Ո՞ւՄ Է ԾԱՌԱՅՈւՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՐԻԱՐՔԸԿոնստանտինոպոլսի հայ առաքելական եկեղեցու առաջնորդը կախյալ վիճակի մեջ է հայտնվել թուրքական հատուկ ծառայություններից: 10 հոկտեմբերի 2003 Եվրոպական Միությանն անդամակցելու` թուրքերի հավակնություններն, այնուամենայնիվ, պաշտոնական Անկարային չստիպեցին հրաժարվել էթնիկ եւ կրոնական փոքրամասնությունների իրավունքների ոտնահարման քաղաքականությունից: Թուրքիայի ղեկավարությունը ճնշման հատուկ միջոցներ է կիրառում Կոնստանտինոպոլսի հայ առաքելական եկեղեցու եւ նրա առաջնորդ արքեպիսկոպոս Մեսրոպ Մուտաֆյանի հանդեպ: Հայրենակիցների ճակատագրով անհանգստացած հայ պատրիարքը վաղուց արդեն հատուկ ծառայությունների փաստացի գերին է դարձել: Սակայն արքեպիսկոպոսի հնազանդությունը չի թեթեւացրել այն սակավաթիվ հայերի ծանր տառապանքները, որոնք դեռեւս չեն լքել Թուրքիան: |