12

«ԴՈԼԱՐԻԶԱՑԻԱՆ» ԽՈՑԵԼԻ Է ԴԱՐՁՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ, ԳՏՆՈՒՄ Է ԱՄՀ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ

16 հոկտեմբերի 2003 - 00:10 AMT  07:34 GMT
Ջեյմս Մակհյուի խոսքերով` Հայաստանում դոլարի գործածության բարձր մակարդակը կարող է բացասաբար անդրադառնալ երկրի տնտեսության վրա այն առումով, որ նրա առեւտրային գործընկերներն են նաեւ Եվրամիության երկրները:

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՍԱՅԱԿԱՆ ԵՎ ԲԱՑ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

16 հոկտեմբերի 2003 - 00:00 AMT  07:34 GMT
Առավել բնորոշ խախտումներից են քվեատուփեր քվեաթերթրիկների զանգվածային նետումները, քվեարկությունից առաջ քվեաթերթիկների հաշվումից հրաժարվելը, որոնք տեղի են ունենում միջազգային դիտորդների աչքի առջեւ:

ԲԱՂԴԱԴՈՒՄ ՊԱՅԹԵՑՎԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ

15 հոկտեմբերի 2003 - 23:06 AMT  07:34 GMT
Մահապարտը պայթեցրել է իրեն դեսպանության տարածք մտնելիս:

ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻ ՄԱՍԻՆ «ԽՈՍՔ ԱՆԳԱՄ ԼԻՆԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ», ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ԿԻՆԸ

15 հոկտեմբերի 2003 - 23:01 AMT  07:34 GMT
«Իլհամ Ալիեւը ողջ Ադրբեջանի սիրելի թեկնածուն է», - ասել է Մեհրիբան Ալիեւան:

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԻՐԱՆԻ ԴԵՍՊԱՆԻՆ ԲՈՂՈՔԻ ՆՈՏԱ Է ՀԱՆՁՎԵԼ

15 հոկտեմբերի 2003 - 22:58 AMT  07:34 GMT
Դրա պատճառ է հանդիսացել այն, որ հոկտեմբերի 14-ին իրանական պետհեռուստաալիքով հեռարձակվել է Ադրբեջանի նախագահական ընտրությունների մասին հատուկ հաղորդում` ամբողջովին նվիրված նախագահի թեկնածուներից մեկի` «Մուսավաթ» կուսակցության նախագահ Իսա Ղամբարին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԿՄԵԿՆԻ ԽՈՐՎԱԹԻԱ

15 հոկտեմբերի 2003 - 20:40 AMT  07:34 GMT
Հոկտեմբերի 22-24 Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը պաշտոնական այցով կմեկնի Խորվաթիա:

ԵԱՀԿ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ

15 հոկտեմբերի 2003 - 20:39 AMT  07:34 GMT
Հարավային Կովկասի տարածաշրջան կատարելիք այցի շրջանակներում ԵԱՀԿ գործող նախագահ, Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Յաապ դե Հուպ Շեֆերը կայցելի Հայաստան հոկտեմբերի 21-ին:

«ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԸ ԱՄԵՆԱԱՌԱՋԱԴԻՄԱԿԱՆՆԵՐԻՑ Է ԼԻՆԵԼՈՒ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ

15 հոկտեմբերի 2003 - 20:13 AMT  07:34 GMT
Օրինագիծը խորհրդարանի երկրորդ ընթերցմանը կներկայացվի նոյեմբերի կեսերին` ԵԱՀԿ եւ ԵԽ փորձագետների ուսումնասիրությունից հետո:

ՆՈՐԱՍՏԵՂԾ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԿԱՋԱԿՑԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՆՏԵԳՐՄԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻՆ

15 հոկտեմբերի 2003 - 20:12 AMT  07:34 GMT
Եվրոպական ինտեգրման հարցերով ՀՀ խորհրդարանական նորաստեղծ հանձնաժողովը մտադիր է հանդես գալ որպես պրոֆիլային մարմին այն օրինագծերի եւ փաստաթղթերի քննարկման ժամանակ, որոնց ընդունումը եւ վավերացումը մտնում է Եվրոպայի Խորհրդի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների ցանկի մեջ:

ԵՐԵՎԱՆ ԿԺԱՄԱՆԻ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ

15 հոկտեմբերի 2003 - 20:12 AMT  07:34 GMT
Հոկտեմբերի 19-22 կկայանա Եվրամիության Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեի այցը Հայաստան:
12
---