19.10.2003-ի համար տեղեկատվություն չկա:
1

ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵՑ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻՆ

18 հոկտեմբերի 2003 - 21:07 AMT  03:36 GMT
ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ռիչարդ Արմիթեջը հեռախոսով շնորհավորել է Իլհամ Ալիեւին Ադրբեջանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՄՈՐ ՄԱՀՎԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

18 հոկտեմբերի 2003 - 21:00 AMT  03:36 GMT
Հայաստանի նախագահը ցավակցություն է հղել երկրի նախկին ղեկավարին նրա մոր` Ազատուհի Տեր-Պետրոսյանի մահվան կապակցությամբ:

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՊԱՀԱՆՋԵԼ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄ

18 հոկտեմբերի 2003 - 20:59 AMT  03:36 GMT
Ադրբեջանի չորս ընդդիամդիր կուսակցություններ հոկտեմբերի 22-ին մտադիր են համատեղ հանրահավաք-երթ կազմակերպել Բաքվում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԵՎ ՕԴԱՅԻՆ ԿԱՄՐՋԻ ՍՏԵՂԾՄԱՆԸ ՊԵՏՔ Է ՀԵՏԵՎԻ ՑԱՄԱՔԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ

18 հոկտեմբերի 2003 - 20:43 AMT  03:36 GMT
Թուրքիայի խորհրդարանի նախկին նախագահ Սաբիթ Օսման Ավջն անհրաժեշտ է համարում է Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների անհապաղ կարգավորումը:

ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԱՅՑԸ ԵՐԵՎԱՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-ԻՆ

18 հոկտեմբերի 2003 - 20:32 AMT  03:36 GMT
Ակնկալվում է, որ այցի ընթացքում նրանք կողմերին կներկայացնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նոր առաջարկները:

ԺԱԿ ՇԻՐԱԿՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՀԱՆԴԻՊԵԼՈՒ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

18 հոկտեմբերի 2003 - 20:07 AMT  03:36 GMT
Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը հաստատել է Փարիզի պատրաստակամությունը շարունակել ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ուղղությամբ:

ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔԻ ԲՆԱԿԵՑՈՒՄԸ ՄԵՍԽԵԹՑԻ ԹՈՒՐՔԵՐՈՎ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՎՐԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ, ԳՏՆՈՒՄ Է ՎՐԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉԸ

18 հոկտեմբերի 2003 - 20:05 AMT  03:36 GMT
«Էրթոբա» քաղաքական միավորման ներկայացուցիչ Թամազ Գոբեջիշվիլու կարծիքով, «Թուրքիային սահմանակից Վրաստանի շրջաններում վերաբնակվելու մեսխեթցի-թուրքերի պահանջը մտածելու տեղիք պետք է տա»:

ԵԱՀԿ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԸ ՄՏԱԴԻՐ Է ՀԱՇՏԵՑՄԱՆ ԿՈՉ ԱՆԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԵՐԻՆ

18 հոկտեմբերի 2003 - 20:03 AMT  03:36 GMT
Յաափ դե Հուփ Շեֆֆերի այցը Հարավային Կովկաս կկայանա հոկտեմբերի 21-23-ը:

ԻԼՀԱՄ ԱԼԻԵւԸ ՁԵՌՆՏՈՒ Է ՀԱՅԵՐԻՆ

16 հոկտեմբերի 2003 - 05:00 AMT  03:36 GMT
Ադրբեջանի նորընտիր նախագահի անունն արդեն հայտնի է: Ընտրական հանձնաժողովի հրապարակած թվերը, ինչպես եւ սպասելի էր, վկայում են Իլհամ Ալիեւի համոզիչ հաղթանակի մասին: Սա իհարկե չի նշանակում, թե Ալիեւ-կրտսերն իրոք հավաքել է ձայների մեծամասնությունը: Տվյալ դեպքում ամենեւին կարեւոր չէ, թե ինչպես է իրականում քվեարկել ընտրողը: Կարեւորն այն է, որ մեծ տերությունները «հավանություն են տվել» իշխանության ինքնավերարտադրությանը: Կարծես թե, եւ Արեւմուտքին, եւ Ռուսաստանին, եւ տարածաշրջանի երկրներին ձեռնտու է, որ իշխանության ղեկը մնա այժմյան ղեկավար կլանի ձեռքում: Ի հավելումն սրա, անհրաժեշտ է նշել, որ թե Երեւանը, եւ թե Ստեփանակերտը սկզբունքորեն հետաքրքրված են նրանում, որ Ադրբեջանում նեոմենատիրական սցենարն անցնի առանց ավելորդ էքսցեզների:
1
---