1

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԽՈՍՆԱԿԸ ՀԵՐՔԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԷՆԵՐԳԱՍԱԿԱԳՆԵՐԻ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ

21 հոկտեմբերի 2003 - 23:08 AMT  07:48 GMT
Հայաստանի կառավարող քաղաքական կոալիցիայի համակրգող խորհուրդը չի քննարկել ջրի, գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հնարավորության հարցը, հետեւաբար 2004 թվականի հունվարից սակագների բարձրացում չի սպասվում, հայտարարել է Արթուր Բաղդասարյանը:

ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԵՎ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

21 հոկտեմբերի 2003 - 22:37 AMT  07:48 GMT
Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեն Երեւանում հանդիպել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանի հետ:

ՀԱՅԱՍՏԱՆԸ «ՄԱՄՈՒԼԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԻՆԴԵՔՍԻ» ՎԱՐԿԱՆԻՇՈՎ ԳՐԱՎՈՒՄ Է 90-ՐԴ ՏԵՂԸ

21 հոկտեմբերի 2003 - 22:30 AMT  07:48 GMT
«Լրահաղորդներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպության կողմից կազմված վարկանիշն ընդգրկում է աշխարհի 166 երկիր:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԿԱՏԱՐԻ ԽՈՐՎԱԹԻԱ ԵՎ ՍԼՈՎԵՆԻԱ

21 հոկտեմբերի 2003 - 22:13 AMT  07:48 GMT
Այցը նպատակաուղղված է եվրոպական առանձին տարածաշրջանների հետ Հայաստանի արտաքին քաղաքականության ակտիվացման շրջանակներում այդ երկրների հետ հարաբերությունների խորացմանը, հաշվի առնելով, որ 2004 թ. Սլովենիան կդառնա Եվրամիության անդամ, իսկ Խորվաթիան ներկայացրել է ԵՄ անդամակցության դիմումը:

ՌԱՎԻՆՆԵՐԻ ՎԵՀԱԺՈՂՈՎԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԱՄՆ-ՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉՈՂ ԲԱՆԱՁԵՎԻ ՕԳՏԻՆ

21 հոկտեմբերի 2003 - 21:54 AMT  07:48 GMT
Պահպանողական ռավինների միջազգային միությունը միացել է Ցեղասպանության վերաբերյալ կոնվենցիային ԱՄՆ միավորման 15-ամյակին նվիրված Կոնգրեսի բանաձեւին աջակցող խմբին:

ԵԽԽՎ ԿԱՍԿԱԾՈՒՄ Է` ՀԱՐԳՈՒ՞Մ Է ԱՐԴՅՈՔ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՔՈՒՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

21 հոկտեմբերի 2003 - 21:52 AMT  07:48 GMT
Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Պիտեր Շիդերի խոսքերով` նոյեմբերի սկզբին ԵԽԽՎ Բյուրոն կքննարկի Ադրբեջանի ընտրությունների շուրջ իր դիտորդական առաքելության զեկույցը եւ համապատասխան որոշում կընդունի:

ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՈՒՀԻՆԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐ

21 հոկտեմբերի 2003 - 21:01 AMT  07:48 GMT
Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում ավարտված շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի կանանց հավաքականը արժանացել է ոսկե մեդալների:

ՄԵՐ ՀԱՄԱՐ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԿԱ, ՔԱՆ ԻՆՏԵԳՐՈՒՄԸ ԵՎՐՈՊԱՅԻՆ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ

21 հոկտեմբերի 2003 - 20:42 AMT  07:48 GMT
Այդ ուղղությամբ արվել է միայն ամենաքիչը, ասել է Վարդան Օսկանյանը` ելույթ ունենալով այսօր Երեւանում բացված «Հայաստանը դեպի Եվրոպա ճանապարհին» միջազգային գիտաժողովում:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱՐԺՎՈՒՄ Է ԴՐԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԵԱՀԿ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԸ

21 հոկտեմբերի 2003 - 20:41 AMT  07:48 GMT
Հայաստանը շարունակում է բավականին կայուն երկիր մնալ անհանգիստ տարածաշրջանային միջավայրում, - ասել է Յաապ դե Հուփ Շեֆֆերը:

ԻԼՀԱՄ ԱԼԻԵւԸ ՁԵՌՆՏՈՒ Է ՀԱՅԵՐԻՆ

16 հոկտեմբերի 2003 - 05:00 AMT  07:48 GMT
Ադրբեջանի նորընտիր նախագահի անունն արդեն հայտնի է: Ընտրական հանձնաժողովի հրապարակած թվերը, ինչպես եւ սպասելի էր, վկայում են Իլհամ Ալիեւի համոզիչ հաղթանակի մասին: Սա իհարկե չի նշանակում, թե Ալիեւ-կրտսերն իրոք հավաքել է ձայների մեծամասնությունը: Տվյալ դեպքում ամենեւին կարեւոր չէ, թե ինչպես է իրականում քվեարկել ընտրողը: Կարեւորն այն է, որ մեծ տերությունները «հավանություն են տվել» իշխանության ինքնավերարտադրությանը: Կարծես թե, եւ Արեւմուտքին, եւ Ռուսաստանին, եւ տարածաշրջանի երկրներին ձեռնտու է, որ իշխանության ղեկը մնա այժմյան ղեկավար կլանի ձեռքում: Ի հավելումն սրա, անհրաժեշտ է նշել, որ թե Երեւանը, եւ թե Ստեփանակերտը սկզբունքորեն հետաքրքրված են նրանում, որ Ադրբեջանում նեոմենատիրական սցենարն անցնի առանց ավելորդ էքսցեզների:
1
---