ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԱՑԵԼ 598 ՓԱԽՍՏԱԿԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ

22 հոկտեմբերի 2003 - 19:32 AMT  18:06 GMT
Նրանց մեծամասնությունը բնակվում է Երեւանում եւ Արարատի մարզում:

ԱՐԿԱԴԻ ՂՈՒԿԱՍՅԱՆՆ ԱՅՍ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՄՔԵՐԻՑ Է, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ

22 հոկտեմբերի 2003 - 19:30 AMT  18:06 GMT
ԵՄ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչը ասել է, որ ի պաշտոնե անհրաժեշտ է համարում պարբերաբար հանդիպել ԼՂՀ ղեկավարի հետ:

ՆՅՈՒ ՅՈՐՔԻ ԳԼԽԱՎՈՐ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՏՄԱՈՂ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

22 հոկտեմբերի 2003 - 19:30 AMT  18:06 GMT
Նյու Յորք Սիթի թանգարանում բացվել է «Մերձավոր Արեւելք-Նյու Յորք.Մերձարեւելյան հիմնադրամ եւ Ամերիկյան բարեգործություն» վերնագրով ցուցահանդեսը:

«ԳՐԱՆՑՎԱԾ ԽԱԽՏՈւՄՆԵՐԸ ՆՈՐ ԸՆՏՐՈւԹՅՈւՆՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈւ ՀԻՄՔԵՐ ԵՆ ՏԱԼԻՍ»

21 հոկտեմբերի 2003 - 05:00 AMT  18:06 GMT
Ադրբեջանում կայացած ընտրությունների ընթացքն ապացուցեց, որ իշխանությանը կառչած վարչակարգի համար ժողովրդավարական արժեքները ոչ մի նշանակություն չունեն: Նման քանակի կեղծիքներ եւ իրավախախտումներ չէին ակնկալում նույնիսկ ամենահոռետես տրամադրված մեկնաբանները: Իրականությունն առավել վատթար եղավ, քան նրանք կանխատեսում էին: Նույնիսկ միջազգային կազմակերպությունների դիվանագիտորեն ձեւակերպված արձագանքները, որոնք փորձում էին Հայաստանում եւ Ադրբեջանում կայացած ընտրություններին տրված գնահատականներում պահպանել հավասարության սկզբունքը, թույլ են տալիս նկատել, որ Բաքվի իշխանավորները չափն անցել են: Իլհամ Ալիեւի լիգիտիմության մեջ կասկածելու հիմքերը բավականին շատ են:
---