1

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

23 հոկտեմբերի 2003 - 22:56 AMT  00:22 GMT
Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի խոսքերով, Հայաստանը եւ Բուլղարիան «ունեն ընդհանուր շահեր», որոնց իրականացմանը կնպաստի երկու երկների համագործակցությունը:

ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ՓՈՐՁԸ ԵՎՐԱԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՆ ԻՆՏԵԳՐՎԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ

23 հոկտեմբերի 2003 - 22:52 AMT  00:22 GMT
Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը Զագրեբում բանակցել է Խորվաթիայի ԱԳՆ ղեկավար Տոնինո Պիցուլայի հետ:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ ՀԵՏԱՔՐՔՐԵԼ Է ԱՐԱԲ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻՆ

23 հոկտեմբերի 2003 - 22:48 AMT  00:22 GMT
«Գեղարդ» ընկերությունը Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքում կայացած «Food Festival-2003» միջազգային ցուցահանդեսին ստացել է «Հալալ» որակի սերտիֆիկատ:

ՀԱՅ ԼՈՒՍԱՆԿԱՐՉԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԲԱՐՁՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ ԵՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ ԼԱՍ ՎԵԳԱՍՈՒՄ

23 հոկտեմբերի 2003 - 22:35 AMT  00:22 GMT
Լաս Վեգաս քաղաքում կայացած ցուցահանդեսում հայ լուսանկարիչ Ռաֆայել Համբարձումյանին շնորհվել է «Արժանիքների վկայական»:

ՖԻՖԱ-Ի ՀՈԿՏԵՄԲԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ 109-ՐԴՆ Է

23 հոկտեմբերի 2003 - 21:13 AMT  00:22 GMT
Անցյալ ամսվա համեմատությամբ հայկական հավաքականը դիրքերը զիջել է վեց կետով:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՓԱԿՄԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ՆՈՐ ՄՈԴԵԼԻ ԱԷԿ-Ի ԿԱՌՈՒՑՈՒՄԸ

23 հոկտեմբերի 2003 - 21:05 AMT  00:22 GMT
Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության արդյունաբերության վարչության պետ Մերուժան Հակոբյանի խոսքերով, առաջարկվող այլընտրանքային էներգիայի աղբյուրների (քամի, արեգակ, ջուր եւ այլն) օգտագործումը չի կարող բավարարել արդյունաբերության էներգետիկ պահանջարկը:

ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՄԻՋՆՈՐԴՆԵՐԻ ԱՅՑԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-ԻՆ

23 հոկտեմբերի 2003 - 20:44 AMT  00:22 GMT
ԵԱՀԿ գործող նախագահ Յաապ դե Հուպ Շեֆերի կարծիքով, Ադրբեջանի եւ Հայաստանի կառավարությունների համար «եկել է ժամանակը` լինելու ավելի վճռական եւ համարձակ, որպեսզի գտնվի խնդրի այնպիսի լուծում, որը կբավարարի երկու երկրների ժողովուրդներին»:

ՇԵՎԱՐԴՆԱՁԵԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԴԱՇԻՆՔԸ ԵՏԻՆ ՊԼԱՆ Է ՄՂԵԼ ՎՐԱՑԱՀԱՅԵՐԻՆ

23 հոկտեմբերի 2003 - 19:44 AMT  00:22 GMT
Ավանդաբար իշխանամետ տրամադրված թբիլսահայությունը նոյեմբերի 2-ին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում հավանաբար կքվեարկի «Բուրջանաձե-Ժողովրդավարներ» ընդդիմադիր դաշինքի օգտին:

ՍՊԻՏԱԿ ՏՈւՆԸ ԿՐԿԻՆ ԴԺԳՈՀ Է ԱՆԿԱՐԱՅԻՑ

22 հոկտեմբերի 2003 - 05:00 AMT  00:22 GMT
Կարծես թե, Թուրքիայի իշխանությունները գիտակցել են, որ իզուր են շտապել դրական արձագանք տալ թուրքական խաղաղարար խումբն Իրաք ուղարկելու` ամերիկացիներին պահանջին: Երեկ արտաքին գործերի նախարար Աբդուլա Գյուլը Աթենքում ընթացող իր գործընկեր Պանդրեուի հետ բանակցությունների ընթացքում հայտարարել է, որ հնարավոր է` Անկարան վերանայի իր որոշումը: Նախապես ձեռք բերված համաձայնության փոփոխությունը հնարավոր է համարել նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Էրդագոնը: Կառավարության ղեկավարը հայտարարել է, որ Անկարան գուցե վերանայի Իրաք 10 հազարանոց խաղաղարար ուժերի ուղարկման մասին որոշումը: Այս տեղեկությունը Վաշինգտոնում ծայրահեղ դժգոհություն է առաջացրել: Իրադրության զարգացումը հղի է ամերիկա-թուրքական հարաբերությունների նոր լարումներով:
1
---