ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԸ ՁԳՏՈՒՄ ԵՆ ԿԱՆԽԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՋԱՎԱԽՔՈՒՄ` ՎՐԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

24 հոկտեմբերի 2003 - 19:27 AMT  21:26 GMT
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Կառլոս Պետրոսյանը նախօրեին հանդիպել է իր վրացի գործընկեր Ավթանդիլ Խաբուրձանիայի հետ:

ԼԵՀԱՍՏԱՆԻ ԲԱՆՏԵՐՈՒՄ 75 ՀԱՅ ԿԱ

24 հոկտեմբերի 2003 - 19:17 AMT  21:26 GMT
լեհական բանտերում 1238 օտերերկրացի կա` մեժամասնությունը Ուկրաինայից են եւ Բելառուսից:

ԱՄՆ ՁԳՏՈՒՄ ԵՆ ԸՆԴԼԱՅՆԵԼ ՆԱՏՕ-Ի ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ

24 հոկտեմբերի 2003 - 19:14 AMT  21:26 GMT
Այս երկրները ցանկանում են մասնակցել խաղաղապահ գործողություններին եւ հակամարտությունների կանխարգելմանը, եւ մենք պետք է օգնենք նրանց այդ գործում, հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Նիկոլաս Բարնսը:

ՎՐԱՍՏԱՆՒ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻՐՔԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԹՈւԼԱՆԱՆ

23 հոկտեմբերի 2003 - 05:00 AMT  21:26 GMT
Նոյեմբերի երկուսին կայանալիք Վրաստանի խորհրդարանական ընտրությունները կարող են սահմանափակել հայկական համայնքի ազդեցությունը որոշումների ընդունման գործընթացում: Կուսակցությունների եւ դաշինքների ներկայացրած համամասնական ցուցակները հաստատում են, որ երկրի այժմյան իշխող քաղաքական էլիտան հայերին ավելի քիչ ուշադրություն է դարձնում: Սա կարելի է ասել նաեւ որոշ ընդդիմադիր ուժերի մասին, որոնք նախընտրում են տեղեր հատկացնել ադրբեջանցիներին: Նման ընթացքը թույլ է տալիս նկատել, որ Վրաստանի հայկական համայնքն այնքան էլ մեծ շանսեր չունի խորհրդարանում պահպանել ներկայացուցիչների այժմյան քանակը:
---