1

ՀՀ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՀԻՆԳ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԵՂԱԴՐՈՂ ԿՈՂՄԸ ՊԱՀԱՆՋԵԼ Է ՑՄԱՀ ԲԱՆՏԱՐԿՈՒԹՅՈՒՆ

25 հոկտեմբերի 2003 - 21:16 AMT  05:18 GMT
Նախօրեին այդ գործի դատաքննության ժամանակ հայտարարվել է մեղադրական եզրակացությունը:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՆԱՏՕ-Ն ԱՆՑ ԵՆ ԿԱՑՐԵԼ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՒԼ

25 հոկտեմբերի 2003 - 20:59 AMT  05:18 GMT
Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը եւ «Գործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում Հայաստան-ՆԱՏՕ համագործացությանն առնչվող հարցեր:

«ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ՋԵՅՀԱՆ» ՆԱՎԹԱՄՈՒՂԻ ՀԱԿԱՌԱԿՈՐԴՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԽԱՆԳԱՐԵԼ ՆԱԽԱԳԾԻ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆԸ

25 հոկտեմբերի 2003 - 20:57 AMT  05:18 GMT
Մեծ Բրիտանիայի կառավարությանը ներկայացվել է 10 երկրներից 15 կազմակերպությունների կողմից կազմված 220 էջանոց «դոսյե», որում արտացոլվում է ԲԹՋ նավթամուղի շինարարության նախագծի բոլոր բացասական կողմերը:

ՍԼՈՎԵՆԻԱՆ ԲԱՐՁՐ Է ԳՆԱՀԱՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՋԱՆՔԵՐԸ` ՈՒՂՂՎԱԾ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆԸ

25 հոկտեմբերի 2003 - 20:11 AMT  05:18 GMT
Այդ մասին Լյուբլյանայում հայտարարել է Սլովենիայի ԱԳՆ ղեկավար Դիմիտրի Ռուպելը` Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի հետ հանդիպման ընթացքում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆՑՈՒ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՄԱՍԻՆ

25 հոկտեմբերի 2003 - 19:19 AMT  05:18 GMT
Հիշեցնենք, որ Ուկրաինայի ԶԼՄ-ների համաձայն, վերջերս իսպանացի սահմանապահների կողմից ձերբակալված թմրադեղերի մաքսանենգությանը մեղսակից խմբում եղել է եւ մեկ Հայաստանի քաղաքացի:

ԵՐԵՎԱՆՆ ԱՌԱՅԺՄ ՉԻ ԱԿՆԿԱԼՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

25 հոկտեմբերի 2003 - 18:58 AMT  05:18 GMT
Հայաստանի նախագահի կարծիքով, միջնորդները տարածաշրջան կժամանեն նոյեմբերի վերջին, քանի որ, եղած տվյալների համաձայն, Ադրբեջանն առայժմ պատրաստ չէ ընդունել համանախագահներին:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԲԱՔՎՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՍԾՏՀԿ ԵՐԿՐՆԵՐԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻՆ

25 հոկտեմբերի 2003 - 18:56 AMT  05:18 GMT
Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 9-րդ նիստին Հայաստանի պատվիրակությունը կգլխավորի ԱԳ փոխնախագահ Ռուբեն Շուգարյանը:

ՎՐԱՍՏԱՆՒ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻՐՔԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԹՈւԼԱՆԱՆ

23 հոկտեմբերի 2003 - 05:00 AMT  05:18 GMT
Նոյեմբերի երկուսին կայանալիք Վրաստանի խորհրդարանական ընտրությունները կարող են սահմանափակել հայկական համայնքի ազդեցությունը որոշումների ընդունման գործընթացում: Կուսակցությունների եւ դաշինքների ներկայացրած համամասնական ցուցակները հաստատում են, որ երկրի այժմյան իշխող քաղաքական էլիտան հայերին ավելի քիչ ուշադրություն է դարձնում: Սա կարելի է ասել նաեւ որոշ ընդդիմադիր ուժերի մասին, որոնք նախընտրում են տեղեր հատկացնել ադրբեջանցիներին: Նման ընթացքը թույլ է տալիս նկատել, որ Վրաստանի հայկական համայնքն այնքան էլ մեծ շանսեր չունի խորհրդարանում պահպանել ներկայացուցիչների այժմյան քանակը:
1
---