ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԱՏԱՐԻ ՇՈՒՐՋ ՄՈՏԵՆՈՒՄ ԵՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՓՈՒԼԻՆ

5 նոյեմբերի 2003 - 18:30 AMT  06:54 GMT
Իրանում Հայաստանի դեսպան Գեղամ Ղարիբջանյանի խոսքերով, այժմ կողմերը ակտիվ բանակցություններ են վարում գազի գնային բանաձեւը որոշելու վերաբերյալ, որը հիմնական խոչնդոտն է տվյալ նախագծի իրականացման ճանապարհին:

ԱՆԿԱՐԱՆ ԴԺԳՈՀ Է ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԻՑ

5 նոյեմբերի 2003 - 18:29 AMT  06:54 GMT
Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ Թեհրանի կողմից տարվող քաղաքականությունը «դժվարեցնում է» թուրք-իրանական հարաբերությունների զարգացումը, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Վեջդի Գոնուլը:

ՀՆԱՐԱՎՈՐ Է` ՉՈՐՍ ՏԱՐԻՀԵՏՈ ՎՐԱՑԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈւՄ ՈՉ ՄԻ ՀԱՅ ՉԼԻՆԻ

4 նոյեմբերի 2003 - 04:00 AMT  06:54 GMT
Կարծես թե իրականանում են այն կանխատեսումները, համաձայն որոնց, Վրաստանի հայկական համայնքի ազդեցությունը երկրի քաղաքական գործընթացների վրա կարող է թուլանալ: Եւ կիրակի կայացած խորհրդարանական ընտրությունների, եւ միաժամանակ անցկացված պատգամավորների թվի կրճատման վերաբերյալ հանրաքվեի արդյունքները վկայում են հենց այդ մասին: Ակնհայտ է, որ խորհրդարանի նոր կազմում հայերի թիվն ավելի քիչ կլինի, քան նախկինում: Իսկ հաջորդ խորհրդարանի կազմում հայեր կարող են ընդհանրապես չլինել:
---