12

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՈՒԺԱՅԻՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԿՐԿԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՊԱՏԵՐԱԶՄՈՎ

7 նոյեմբերի 2003 - 23:52 AMT  18:23 GMT
Ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանում ստեղծվել է մի իրավիճակ, որի շարունակությունը վտանգավոր է ոչ միայն Ադրբեջանի, այլեւ միջազգային հանրության համար, հայտարարել է Սաֆար Աբիեւը` ամերիկացի քաղաքագետ Զբիգնեւ Բժեզինսկու հետ հանդիպման ժամանակ:

«ԻՆՔՆՈՐՈՇՈՒՄ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆ ԵՆ ԽՆԴՐԵԼ ԱՄՆ-ՈՒՄ

7 նոյեմբերի 2003 - 23:45 AMT  18:23 GMT
Նրանց բողոքի պատճառ է հանդիսացել Հայաստանի վճռաբեկ դատարանի որոշումը, ըստ որի ԻՄ Գյումրիի բաժանմունքը զրկվել է գրասենյակից:

ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՖԻԼՄ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ «ԹԵԺ ԿԵՏԵՐԻ» ՄԱՍԻՆ

7 նոյեմբերի 2003 - 22:32 AMT  18:23 GMT
Լեռնային Ղարաբաղում գտնվում է վրացի եւ աբխազ հեռուստալրագրողների մի խումբ, որոնք մտադիր են վավերագրական ֆիլմ նկարահանել Հարավային Կովկասի «թեժ կետերի» մասին:

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՓԱԿՈՒՂԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ` ԲԱՔՎԻ ՈՉ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆ Է

7 նոյեմբերի 2003 - 22:13 AMT  18:23 GMT
Այդ մասին «Բոստոն Գլոբ» ամերիկյան թերթին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը:

ԵՐԵՎԱՆ Է ԺԱՄԱՆԵԼՈՒ ԱՐԺՈՒՅԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՏՆՕՐԵՆԸ

7 նոյեմբերի 2003 - 22:05 AMT  18:23 GMT
Հորստ Կոհլերը կհանդիպի Հայաստանի ղեկավարության եւ Կենտրոնական բանկի նախագահի հետ, որոնց ընթացքում կքննարկվեն հանրապետության բյուջեին առնչվող հարցեր:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՕԳՆԻ ՎԵՐԱՆՈՐՈԳԵԼ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՅԱԲՆԱԿ ԳՅՈՒՂԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԸ

7 նոյեմբերի 2003 - 20:08 AMT  18:23 GMT
Այդ նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 7 մլն դրամ կհատկացվի:

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՓԱՐԻԶՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՖՐԱՆՍԻԱՑԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ ՓԱՐԻԶՈՒՄ

7 նոյեմբերի 2003 - 20:04 AMT  18:23 GMT
Ֆրանսիայում նախատեսվում է ֆոնոթոն` ի աջակցություն Լեռնային Ղարաբաղում տնտեսական ծրագրերի իրականացմանը:

ԱԽԱԼՔԱԼԱԿՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ Է ՍՈՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՌԵԺԻՄ

7 նոյեմբերի 2003 - 19:42 AMT  18:23 GMT
Վրաստանի հայաբնակ շրջանում տեղակայված ռուսական ռազմակայնի ղեկավարությունը հերքել է տեղեկատվությունն այն մասին, որ խորհրդարանական ընտրություններից հետո երկրում ստեղծված լարվածության պատճառով այնտեղ ռազմական դրություն է հայտարարվել:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԸ ՏՈՆՈՒՄ ԵՆ ՀՈԿՏԵՄԲԵՐՅԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԸ

7 նոյեմբերի 2003 - 19:05 AMT  18:23 GMT
Այսօր Հայաստանի կոմունիստները տոնում են Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխության 86-րդ տարեդարձը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵԽ-ՈՒՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆՈՂ ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏ

7 նոյեմբերի 2003 - 19:04 AMT  18:23 GMT
Նախարարները քննարկել են Հայաստան- ԵՄ հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցեր:
12
---