Քաղաքականություն.

ՎՐԱՑԱՀԱՅԵՐԸ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՍՏԱՆՈՒՄ

Արդյո՞ք նոր իշխանությունն առավել բարյացակամ կլինի հայկական համայնքի հանդեպ:

24 նոյեմբերի 2003
Էդուարդ Շեւարդնաձեի հրաժարականից հետո ստեղծված նոր իրավաիճակը հայկական համայնքին հնարավորություն ընձեռեց ամրապնդել իր երերուն դիրքերը: Հիշեցնենք, որ եթե նոյեմբերի երկուսին տեղի ունեցած ընտրությունները կայացած համարվեին, ապա օրենսդիր մարմնում հայերի ներկայացուցչությունը կսահմանափակվեր երկուսով: Այժմ լուրջ հիմքեր կան ակնկալելու, որ շրջաններում հաղթանակած երե հայերին կմիանան նաեւ եւ երկու մեր հայրենակիցներ, որոնք ընդգրկված են ընդդիմության կուսակցական ցուցակներում: Սակայն կարեւորն այն է, որ հնարավոր կլինի վերականգնել ըմբռնողականություան մթնոլորտը հենց հայկական համայնքի ներսում, որը, ինչպես եւ ամբողջ վրացական համայնքը, գրեթե բաժանվել էր Շեւարդնաձեի կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ:
 
---