12

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԵԱՀԿ ՄԱԱՍՏՐԻԽՏԻ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

26 նոյեմբերի 2003 - 23:16 AMT  00:35 GMT
Դեկտեմբերի 1-2 հոլանդական Մաաստրիխտ քաղաքում տեղի կունենա Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի նիստը:

ՏԱՋԻԿՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՐԳԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ

26 նոյեմբերի 2003 - 23:15 AMT  00:35 GMT
Պաշտոնական այցով Երեւանում գտնվող Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնովն այսօր այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը: Տաջիկստանի ղեկավարը ծաղկեպսակ է դրել հուշարձանին եւ ծառ տնկել զոհերի հիշատակի ծառուղում: Էմոմալի Ռահմոնովն այցելել է նաեւ ցեղասպանության թանգարան, որտեղ գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱԴՐԲԵՋԱՆԻ, ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԱՄՈՒՐ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ

26 նոյեմբերի 2003 - 22:37 AMT  00:35 GMT
Այսօր Մոսկվայում հանդիպել են Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսի II, Ամենայն հայոց Կաթողիկոս Գարեգին II, Համայն Վրաստանի պատրիարք Իլյա II եւ Կովկասi մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշա-զադեն:

ՄԻԽԱՅԻԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ԱՌԱՋԱԴՐՎԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ

26 նոյեմբերի 2003 - 21:51 AMT  00:35 GMT
Նախագահական ընտրությունները Վրաստանում նշանակված են հունվարի 4-ին:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԹՈՂԱՐԿՎԵԼ Է ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ ՊԱՏԿԵՐՈՎ ՈՍԿԵ ՀՈՒՇԱԴՐԱՄ

26 նոյեմբերի 2003 - 21:40 AMT  00:35 GMT
Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից նոյեմբերի 24-ից շրջանառության մեջ դրված հուշադրամի անվանական արժեքն է 1000 դրամ:

ՀՆԴԿԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԽՈՇՈՐ ՆԵՐԴՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՍԿԵՐՉՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

26 նոյեմբերի 2003 - 21:40 AMT  00:35 GMT
Ադամանդի մշակմամբ զբաղվող Հնդկաստանի "Ռոզիբլյու" խոշորագույն ընկերությունը մտադիր է 2004 թվականին Հայաստանի ոսկերչական ոլորտում 5 մլն ԱՄՆ դոլար ներդնել:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ՄԻԳ-29 ԿՈՐԾԱՆԻՉԻ ՎԹԱՐԸ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԹՌԻՉՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՂՔՈՎ

26 նոյեմբերի 2003 - 19:34 AMT  00:35 GMT
Պատահարի պատճառները հետաքննող հանձնաժողովի անդամի խոսքերով` վթարին եւս նպաստել է օդաչուի անվստահ գործողությունները:

ՎՐԱՍՏԱՆԻ ԵՐԿՈՒ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՂՋՈՒՆԵԼ ԵՆ ՇԵՎԱՐԴՆԱՁԵԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ

26 նոյեմբերի 2003 - 19:33 AMT  00:35 GMT
Սամցխե-Ջավախեթիի եւ Քվեմո Քարթլիի հայկական կազմակերպությունների խորհուրդը կոչ է արել հայ բնակչությանը` Վրաստանի համար ճակատագրական այս օրերին պահպանել հանգստություն եւ լինել շրջահայաց:

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԵԼ ԵՆ ՄԻ ՇԱՐՔ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ՀԱՅ-ՏԱՋԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

26 նոյեմբերի 2003 - 18:19 AMT  00:35 GMT
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնովի Երեւան պաշտոնական այցի շրջանակներում կայացած հայ-տաջիկական բանակցությունների արդյունքներով ստորագրվել է մի շարք փաստաթղթեր:

ԵԽ ԱՐՏԱՀԱՅՏՎԵԼ Է ՀԱՐԵՎԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ՏԵՂԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԵՐՁՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՕԳՏԻՆ

26 նոյեմբերի 2003 - 18:18 AMT  00:35 GMT
Սթրասբուրգում անցկացվող Եվրախորհրդի Տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի նստաշրջանը որոշում է ընդունել Հայաստանում տեղական ինքնակառավարման հետագա ժողովրդավարականության միջոցների մասին:
12
---