ՇԵՎԱՐԴՆԱՁԵԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԸ ԽՈՍՈՒՄ ԵՆ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՎԵՐՋԻՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՄՆ-Ի ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

26 նոյեմբերի 2003 - 18:15 AMT  10:20 GMT
ԱԺԿ ղեկավար Իրինա Սարիշվիլիի խոսքերով, ԱՄՆ հայկական լոբբին ձգտում է «Վրաստանի տարածքից տրանսպորտային եւ էներգետիկ միջանցքները վերակողմնորոշել Հայաստան»:

ՎՐԱՑԱՀԱՅԵՐԸ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՍՏԱՆՈՒՄ

24 նոյեմբերի 2003 - 04:00 AMT  10:20 GMT
Էդուարդ Շեւարդնաձեի հրաժարականից հետո ստեղծված նոր իրավաիճակը հայկական համայնքին հնարավորություն ընձեռեց ամրապնդել իր երերուն դիրքերը: Հիշեցնենք, որ եթե նոյեմբերի երկուսին տեղի ունեցած ընտրությունները կայացած համարվեին, ապա օրենսդիր մարմնում հայերի ներկայացուցչությունը կսահմանափակվեր երկուսով: Այժմ լուրջ հիմքեր կան ակնկալելու, որ շրջաններում հաղթանակած երե հայերին կմիանան նաեւ եւ երկու մեր հայրենակիցներ, որոնք ընդգրկված են ընդդիմության կուսակցական ցուցակներում: Սակայն կարեւորն այն է, որ հնարավոր կլինի վերականգնել ըմբռնողականություան մթնոլորտը հենց հայկական համայնքի ներսում, որը, ինչպես եւ ամբողջ վրացական համայնքը, գրեթե բաժանվել էր Շեւարդնաձեի կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ:
---