14.12.2003-ի համար տեղեկատվություն չկա:
1

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՔՈՒՆ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՊԱՀՈՎԵԼ ՀԱՅ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՆԱՏՕ-Ի ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

13 դեկտեմբերի 2003 - 20:15 AMT  23:16 GMT
Ադրբեջանի «Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը» հայտարարել է, որ թույլ չի տա հայ զինծառայողների ներկայությունը ադրբեջանական հողի վրա:

ԱՄԵՐԻԿԱՀԱՅԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԻՆ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ԱՆԿԱՐԱՅՈՒՄ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀԱՄՆԻ ԱՊԱՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՀԱՐՑԸ

13 դեկտեմբերի 2003 - 20:06 AMT  23:16 GMT
Ամերիկայի հայկական համագումարը կոչ է արել կոնգրեսականներ Քրիստոֆեր Քոկսին եւ Լորետտա Սանչեսին Անկարա կատարելիք այցի ընթացքում բարձրացնել հայ-թուրքական սահմանի ապաշրջափակման մասին հարցը:

ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ԱԽԱԼՔԱԼԱՔԻ ՇՐՋԱՆԻ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐ

13 դեկտեմբերի 2003 - 19:22 AMT  23:16 GMT
Վրաստանի նախագահի պաշտոնակատար Նինո Բուրջանաձեի հրամանագրով հիմնականում հայաբնակ Ախալքալաքի շրջանի վարչության նոր նախագահ է նշանակվել Արթուր Երեմյանը:

ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՄՆԱՑԵԼ Է ՅՈԹ ՀՈԳԻ

13 դեկտեմբերի 2003 - 18:16 AMT  23:16 GMT
Թիֆլիսահայ թեկնածու Յուրի Մկրտումյանը չի ներկայացրել ԿԸՀ-ին ընտրություններում պաշտոնապես գրանցվելու համար անհրաժեշտ 50 հազար ստորագրությունները:

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԳՆ-Ն ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՎԵՐՍԿՍՈՒՄԸ

13 դեկտեմբերի 2003 - 17:55 AMT  23:16 GMT
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Ժնեւում դարձավ Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների նոր փուլի սկիզբ, հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություների դեսպան Յուրի Մերզլյակովը:

ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀ ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԸ

13 դեկտեմբերի 2003 - 17:54 AMT  23:16 GMT
Երկրում հայտարարվել է յոթնօրյա սուգ:

ՄԻՆՍԿԻ ԽՄԲՈՒՄ ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆ

12 դեկտեմբերի 2003 - 04:00 AMT  23:16 GMT
Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան թույլ տվեց նկատել, որ որոշակի հակասություններ կան այն երկրների մոտեցումներում, որոնց ԵԱՀԿ-ն վստահել է համակարգել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը: Բաքվում գտնվելու ժամանակ, համանախագահներից մեկը մյուս համանախագահի հայտարարությանը լրիվ հակառակ արտահայտություն է թույլ տվել: Նման բան չէր եղել 1997թ.-ից ի վեր, երբ անիմաստ էր արդեն թաքցնել ռուսական եւ ամերիկյան դիվանագետների միջեւ առկա լուրջ հակասությունները: Եւ չնայած այսօր հակասություններն առնչվում են միայն տակտիկական հարցերին, ակնհայտ է, որ Մինսկի խմբի համանախագահների միջեւ միասնականության բացակայությունը կարող է ազդել բանակցությունների վերսկսման ընթացքի վրա:
1
---