Քաղաքականություն.

ՄԻՆՍԿԻ ԽՄԲՈՒՄ ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆ

Ամենայն հավանականությամբ, համանախագահների մոտեցումներում կրկին հակասություններ են առաջացել:

12 դեկտեմբերի 2003
Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան թույլ տվեց նկատել, որ որոշակի հակասություններ կան այն երկրների մոտեցումներում, որոնց ԵԱՀԿ-ն վստահել է համակարգել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը: Բաքվում գտնվելու ժամանակ, համանախագահներից մեկը մյուս համանախագահի հայտարարությանը լրիվ հակառակ արտահայտություն է թույլ տվել: Նման բան չէր եղել 1997թ.-ից ի վեր, երբ անիմաստ էր արդեն թաքցնել ռուսական եւ ամերիկյան դիվանագետների միջեւ առկա լուրջ հակասությունները: Եւ չնայած այսօր հակասություններն առնչվում են միայն տակտիկական հարցերին, ակնհայտ է, որ Մինսկի խմբի համանախագահների միջեւ միասնականության բացակայությունը կարող է ազդել բանակցությունների վերսկսման ընթացքի վրա:
 
---