![](https://static.pn.am/images/l_art1_arm.gif)
12 դեկտեմբերի 2003 - 04:00 AMT
![](https://static.pn.am/images/sep_circle.gif)
13:00 GMT
Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան թույլ տվեց նկատել, որ որոշակի հակասություններ կան այն երկրների մոտեցումներում, որոնց ԵԱՀԿ-ն վստահել է համակարգել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը: Բաքվում գտնվելու ժամանակ, համանախագահներից մեկը մյուս համանախագահի հայտարարությանը լրիվ հակառակ արտահայտություն է թույլ տվել: Նման բան չէր եղել 1997թ.-ից ի վեր, երբ անիմաստ էր արդեն թաքցնել ռուսական եւ ամերիկյան դիվանագետների միջեւ առկա լուրջ հակասությունները: Եւ չնայած այսօր հակասություններն առնչվում են միայն տակտիկական հարցերին, ակնհայտ է, որ Մինսկի խմբի համանախագահների միջեւ միասնականության բացակայությունը կարող է ազդել բանակցությունների վերսկսման ընթացքի վրա: