27 ՏԱՐԵԿԱՆԻՑ ԲԱՐՁՐ ՀԱՅ ԴԱՍԱԼԻՔՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱԶԱՏՎԵԼ ԲԱՆՏԻՑ ՓՐԿԱԳԻՆ ՎՃԱՐԵԼՈՎ

17 դեկտեմբերի 2003 - 18:16 AMT  13:20 GMT
Հայաստանի Ազգային ժողովը այսօր ընդունել է «Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրինագիծը:

ՇՎԵՅՑԱՐԻԱՆ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՃԱՆԱՉԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

17 դեկտեմբերի 2003 - 17:29 AMT  13:20 GMT
Թուրքիայի ԱԳՆ-ն հանդես է եկել բողոքի նոտայով, որտեղ ասվում է, որ երկկողմ հարաբերություններում բացասական հետեւանքների ողջ պատասխանատվությունը կրելու է Շվեյցարիան:

ՄԻՆՍԿԻ ԽՄԲՈՒՄ ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆ

12 դեկտեմբերի 2003 - 04:00 AMT  13:20 GMT
Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան թույլ տվեց նկատել, որ որոշակի հակասություններ կան այն երկրների մոտեցումներում, որոնց ԵԱՀԿ-ն վստահել է համակարգել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը: Բաքվում գտնվելու ժամանակ, համանախագահներից մեկը մյուս համանախագահի հայտարարությանը լրիվ հակառակ արտահայտություն է թույլ տվել: Նման բան չէր եղել 1997թ.-ից ի վեր, երբ անիմաստ էր արդեն թաքցնել ռուսական եւ ամերիկյան դիվանագետների միջեւ առկա լուրջ հակասությունները: Եւ չնայած այսօր հակասություններն առնչվում են միայն տակտիկական հարցերին, ակնհայտ է, որ Մինսկի խմբի համանախագահների միջեւ միասնականության բացակայությունը կարող է ազդել բանակցությունների վերսկսման ընթացքի վրա:
---