21.12.2003-ի համար տեղեկատվություն չկա:
Քաղաքականություն.

ԲԱՔՎՈՒՄ ՀԱՅԵՐԻ ԴԵՄ ԱՀԱԲԵԿՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

Այս մասին խոստովանում են «Ղարաբաղի ազատագրման կազմակերպություն» ադրբեջանական արմատական խմբավորման առաջնորդները:

19 դեկտեմբերի 2003
Հունվարի առաջին կեսին Բաքվում կկայանա «Համագործակցության լավագույն ջանքեր-2004» զինավարժությունների նախապատրաստական աշխատանքներին ուղղված սկզբնական քննարկումը: Համաժողովի աշխատանքներին կմասնակցեն նաեւ Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: Այն հանգամանքից, թե ինչպես նրանց կընդունեն Բաքվում, կախված կլինի նաեւ նախատեսվող զինավարժություններին հայկական հետեւակային կորպուսի մասնակցությունը: Անհրաժեշտ է նշել, որ առայժմ ադրբեջանական իշխանավորները ջանքեր չեն թափում` հայ զինվորների եւ սպայական անձնակազմի անվտանգությունն ապահովելու համար:
 
---