Քաղաքականություն.

ԲԱՔՎՈՒՄ ՃՆՇՎՈՒՄ ԵՆ ԲՈՂՈՔԱԿԱՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Նորվեգիայի իրավապաշտպանների կարծիքով, «Ադրբեջանի կառավարությունը թշնամաբար է վերաբերվում կրոնական ազատության գաղափարին»:

25 դեկտեմբերի 2003
«ֆորում 18» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, որի կենտրոնը գտնվում է Օսլոյում, տարածել է Եվրոպայի եւ աշխարհի երկրներում հավատացյալների իրավունքների վերաբերյալ իր ամենամյա հաշվետվությունը: Նորվեգացի իրավապաշտպաններն Ադրբեջանը ներառել են այն երկրների ցանկում, որտեղ ճնշվում են քաղաքացիների կրոնական դավանանքի իրավունքները: «Ադրբեջանի կառավարությունը թշնամաբար է վերաբերվում կրոնական ազատության գաղափարին, որն, ակնհայտորեն, պայմանավորված է սոցիալական ուժերի հանդեպ չինովնիկների ունեցած վախով, ինչպես նաեւ այլընտրանքի հանդեպ ունեցած անբարյացկամությամբ»,- նշվում է փաստաթղթում: «ֆորում-18» կազմակերպության հաշվետվությունը վերջին երկու շաբաթվա մեջ պաշտոնական Բաքվի վարկանիշին ուղղված երկրորդ ուժեղ հարվածն էր:
 
---