1

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ԿԱՅՑԵԼԻ ՄՈՍԿՎԱ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻՆ

27 դեկտեմբերի 2003 - 19:53 AMT  09:58 GMT
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա 2004 թվականի փետրվարին:

ԼՂՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՄԵՂԱԴՐԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՊՈՊՈՒԼԻԶՄԻ ՄԵՋ

27 դեկտեմբերի 2003 - 19:46 AMT  09:58 GMT
Սեյրան Օհանյանը պոպուլիստական է անվանել Բաքվից հնչող ռազմատենչ սպառնալիքները եւ մեղադրանքներն այն բանում, թե ղարաբաղյան բանակի կողմից վերահսկվող տարածքները, իբր, հանդիսանում են թմրանյութերի տարանցման գոտի եւ միջուկային թափոնների գերեզման:

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ԻՐԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ

27 դեկտեմբերի 2003 - 19:11 AMT  09:58 GMT
Արկադի Ղուկասյանը ցավակցական հեռագիր է հղել Մուհամմադ Խաթամիին Իրանի հարավ-արեւելքում երեկ տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԽՍՏԱՑՆՈՒՄ Է ՊԱՅՔԱՐԸ ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ

27 դեկտեմբերի 2003 - 19:02 AMT  09:58 GMT
Ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում Հայաստանում հարուցվել է 19 քրեական գործ կանանց սեռական շահագործման փաստերի վերաբերյալ:

1991 ԹՎԱԿԱՆԻՑ ՍԿՍԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԱՐՏԱԳԱՂԹԵԼ Է ՄՈՏ 1 ՄԼՆ ՄԱՐԴ

27 դեկտեմբերի 2003 - 19:00 AMT  09:58 GMT
ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի եւ փախստականների վարչության պետ Գագիկ Եգանյանի խոսքերով, սկսած 2002 թվականից Հայաստանում արդեն դիտվել է զրոյական միգրացիոն սալդո:

ԳԱՐՐԻ ԿԱՍՊԱՌՈՎԸ ԿՐԿԻՆ ՀԱՄԱՐՎԵԼ Է ՄՈԼՈՐԱԿԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՇԱԽՄԱՏԻՍՏ

27 դեկտեմբերի 2003 - 18:56 AMT  09:58 GMT
Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարրի Կասպառովը տարվա արդյունքով ստացել է աշխարհի լավագույն շախմատիստի հերթական մրցանակը:

ԵՍ ԲԱՎԱՐԱՐ ՉԱՓՈՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՄՔ ՈՒՆԵՄ ԵՐԿՐՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՆԵԼՈՒ ՓՈՐՁԵՐԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԸ

27 դեկտեմբերի 2003 - 18:50 AMT  09:58 GMT
Նրա խոսքերով, ընդդիմության գործողություններում կան դրսեւորումներ, որոնք ուղղակի հակասում են Քրեական օրենսգրքին:

ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ԻՐԵՆ ՀԱՋՈՐԴՈՂԻ ՄԱՍԻՆ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԿԱՐՏԱՀԱՅՏՎԻ ՀԱՋՈՐԴ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽՕՐԵԻՆ

27 դեկտեմբերի 2003 - 18:47 AMT  09:58 GMT
Պատասխանելով Բորիս Ելցինի նմանությամբ իրեն արժանի հաջորդող նախապատրաստելու վերաբերյալ հարցին` ՀՀ նախագահը նշել է, որ Ռուսաստանի պետականության ավանդույթները տարբերվում են հայկականից:

ԲԱՔՎՈՒՄ ՃՆՇՎՈՒՄ ԵՆ ԲՈՂՈՔԱԿԱՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

25 դեկտեմբերի 2003 - 04:00 AMT  09:58 GMT
«ֆորում 18» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, որի կենտրոնը գտնվում է Օսլոյում, տարածել է Եվրոպայի եւ աշխարհի երկրներում հավատացյալների իրավունքների վերաբերյալ իր ամենամյա հաշվետվությունը: Նորվեգացի իրավապաշտպաններն Ադրբեջանը ներառել են այն երկրների ցանկում, որտեղ ճնշվում են քաղաքացիների կրոնական դավանանքի իրավունքները: «Ադրբեջանի կառավարությունը թշնամաբար է վերաբերվում կրոնական ազատության գաղափարին, որն, ակնհայտորեն, պայմանավորված է սոցիալական ուժերի հանդեպ չինովնիկների ունեցած վախով, ինչպես նաեւ այլընտրանքի հանդեպ ունեցած անբարյացկամությամբ»,- նշվում է փաստաթղթում: «ֆորում-18» կազմակերպության հաշվետվությունը վերջին երկու շաբաթվա մեջ պաշտոնական Բաքվի վարկանիշին ուղղված երկրորդ ուժեղ հարվածն էր:
1
---