12

ՄՈՏԱԿԱ ՏԱՐԻՆԵՐԻՆ ՀԲ-Ն ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԻ ՇՈՒՐՋ 75 ՄԼՆ ԴՈԼԱՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՒՄԱՐԻ ՀԻՆԳ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ

15 հունվարի 2004 - 22:14 AMT  15:17 GMT
Հայաստանում ՀԲ ներկայացուցչության ղեկավար Ռոջեր Ռոբինսոնի խոսքերով, մինչեւ ընթացիկ տարվա հուլիս բանկի Տնօրենների խորհուրդը կհաստատի այդ ծրագրերը:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿՍՏՈՐԱԳՐԵՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ «ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

15 հունվարի 2004 - 21:58 AMT  15:17 GMT
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունների միջեւ «Անվտանգության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիր ստորագրելու մասին առաջարկին:

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀՅՈՒՊԱՏՈՍԸ ՀԱՎԱՍՏԻԱՑՆՈՒՄ Է, ՈՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՉԷՐ ՀԱՍՆԻ ԲԱՔՎԻ ԿՈՆՖԵՐԱՆՍԻՆ ՍՏԱՄԲՈՒԼԻՑ

15 հունվարի 2004 - 21:35 AMT  15:17 GMT
Ոչ Հայաստանը, ոչ ՆԱՏՕ-ն Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսությանը չեն դիմել մուտքի արտոնագրեր ստանալու համար, հայտարարել է Իբրահիմ Նաբիօղլուն` մեկնաբանելով մեղադրանքները Բաքու ՆԱՏՕ-ի կոնֆերանսին մասնակցելու համար հայ սպաների մեկնումը խոչընդոտելու վերաբերյալ:

ՎՐԱՑ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԺԽՏՈՒՄ Է ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՋԱՎԱԽՔՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆԻ ԴՈՒՐՍ ԲԵՐՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ

15 հունվարի 2004 - 21:06 AMT  15:17 GMT
Միխեիլ Մաչավարիանիի խոսքերով, կենտրոնական եւ նորացված շրջանային իշխանությունները կանեն ամեն ինչ, որպեսզի Ախալքալաքի, Նինոծմինդայի եւ Սամցխե Ջվախքի մյուս շրջանների բնակիչները ունենան վաստակելու այլ միջոցներ, որոնք կախված չեն լինի օտարերկրյա ռազմակայններից:

ԱԴՐԲԵՋԱՆԱՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱՐՏԱԳԱՂԹԱԾ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ

15 հունվարի 2004 - 19:55 AMT  15:17 GMT
2003 թվականին ԼՂՀ-ում մշտական բնակություն է հաստատել 155 ընտանիք (586 մարդ), 106 ընտանիք ստացել է նոր բնակարան:

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՉԵՆ ԴԱԴԱՐՈՒՄ ՎԵՃԵՐԸ ԷԳՈՅԱՆԻ «ԱՐԱՐԱՏ» ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ

15 հունվարի 2004 - 19:41 AMT  15:17 GMT
Թուրքիաի վարչաետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ մշակույթի նախարար Էրքան Մումջուն այսօր կազմակերպված ասուլիսի ընթացքում անդրադառնալու են նաեւ երկրում Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմի ցուցադրության մասին օրախնդիր հարցին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

15 հունվարի 2004 - 18:52 AMT  15:17 GMT
Փարիզում գտնվող Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունը` խոսնակ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ հունվարի 14-ին հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Ժան Լուի Դեբրեի հետ:

ԱՄԵՐԻԿԱՀԱՅԵՐԸ ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ ԻՐԱՔԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ

15 հունվարի 2004 - 18:24 AMT  15:17 GMT
Հայ Առաքելական Եկեղեցու Ամերիկայի Արեւմտյան թեմը 20 հազար դոլար է հավաքել Իրաքի հայկական համայնքի կարիքների համար:

ԱՐԴԵՆ ԳԱՐՆԱՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՆԵՐԱՌՎԵՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԵՑԱԿԱՐԳՈՒՄ

15 հունվարի 2004 - 17:48 AMT  15:17 GMT
Վրաստանը, Հայաստանը եւ Ադրբեջանը պետք է ներառվեն Եվրոպայի ընդլայնման վերաբերյալ հայեցակարգում արդեն ընթացիկ տարվա գարնանը, հայտարարել է «ԱՄՆ-ՆԱՏՕ կոմիտե» կազմակերպության ղեկավար, «Անցումային ժողովրդավարություն» նախագծի նախագահ Բրյուս Ջեքսոնը:

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է, ԹԵ ԱՆՄԱՍՆ Է ԲԱՔՎՈՒՄ ՆԱՏՕ-Ի ԿՈՆՖԵՐԱՆՍԻՆ ՀԱՅ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ

15 հունվարի 2004 - 17:32 AMT  15:17 GMT
Ադրբեջանը խոչընդոտներ չի ստեղծել Հայաստանի ներկայացուցիչների համար Բաքվում ընթացող ՆԱՏՕ-ի «Cooperative Best Effort-2004» զորավարժությունների պլանավորման առաջին կոնֆերանսին մասնակցելու հարցում, ասվում է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հայտարարության մեջ:
12
---