12

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՆԱՏՕ-ԻՆ ՔՆՆԱՐԿԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՑՂԿԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅՈՒՆԸ

16 հունվարի 2004 - 23:59 AMT  06:15 GMT
ՆԱՏՕ-ի ղեկավարությունը պետք է համապատասխան եզրակացություններ անի Ադրբեջանի իշխանությունների կողմից Բաքվում կայացած "Cooperative Best Effort-2004" զորավարժությունների պլանավորման խորհրդաժողովին հայ սպաների մասնակցությանը խոչընդոտելու առնչությամբ, հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԾԱՐԳԻՐԸ

16 հունվարի 2004 - 23:11 AMT  06:15 GMT
Ծրագիրը հաշվարկած է երեք տարվա համար եւ ընդգրկում է ինչպես օրենսդրական, այնպես էլ վարչական բարեփոխումներ:

ՄԱՔՍԱՆԵՆԳ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ` ՎՐԱՑ ՄԱՔՍԱՅԻՆՆԵՐԸ ՊԱՅԹԱՑՐԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԱԿԻՑ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ

16 հունվարի 2004 - 22:28 AMT  06:15 GMT
Նման գործողությունները ձեռնարկվել են այն առումով, որ Հայաստանը Վրաստանից բաժանող Դեբեդ գետի մակարդակի նվազումը թույլ է տվել մաքսանենգ բեռներով ավտոտրանսպորտին հատել սահմանը` խուսափելով Թբիլիսի-Երեւան ավտոմայրուղու վրա գտնվող մաքսակետը:

ԱՄՆ ԻՐԵՆՑ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆՆ ԵՆ ՀԱՅՏՆՈՒՄ, ՈՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՄԱՍՆԱԿՑԵԼ ՆԱՏՕ-Ի ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻՆ

16 հունվարի 2004 - 22:05 AMT  06:15 GMT
Միեւնույն ժամանակ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունում նշել են, որ առայժմ լիովին տեղեկացված չեն, թե ինչ պատճառներ են խանգարել հայկական պատվիրակությանը հունվարի 13-ին հասնել Բաքու:

ՄԻԽԱՅԻԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼՈՒ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ ԹԲԻԼԻՍԻ ԿՄԵԿՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ

16 հունվարի 2004 - 21:51 AMT  06:15 GMT
Վրաստանի նորընտիր նախագահ Միխայիլ Սահակաշվիլու երդման արարողությանը Հայաստանի պատվիրակությունը կգլխավորի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

ԵՐԵՎԱՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՆԱՏՕ-Ի ԱՐՁԱԳԱՆՔԻՆ` ԲԱՔՎԻ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻՆ ՀԱՅ ՍՊԱՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆԸ ԽՈՉՆԴՈՏԵԼՈՒ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

16 հունվարի 2004 - 20:05 AMT  06:15 GMT
Հակառակ դեպքում, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի կարծիքով, ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի բոլոր մասնակից-երկրների համար կմնան շատ բաց հարցեր:

ԲԱՔՎՈՒՄ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ԱՆԱԽՈՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՆԱՏՕ-Ի ԿՈՆՖԵՐԱՆՍԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ ԹՈՒՅԼ ՉՏԱԼՈՒ ՀԵՏ

16 հունվարի 2004 - 19:46 AMT  06:15 GMT
Ադրբեջանցի բարձրաստիճան ռազմական փորձագետը կարծիքով` մի ամիս անց այն բանից հետո, երբ միջոցառման ղեկավարները Բաքվի կոնֆերանսի մասին գրավոր զեկույցներ կներկայացնեն ՆԱՏՕ-ի կենտրոնակայան, կհաջորդեն որոշակի մեկնաբանություններ:

ՆՈՐՎԵԳԻԱՅԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎՏԱՐԵԼ ԵՆ ԻՆՔՆԱՅՐՄԱՆ ՓՈՐՁ ԿԱՏԱՐԱԾ ՎՐԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻ ՍԱՄՎԵԼ ԱՄԲԱՐՅԱՆԻՆ

16 հունվարի 2004 - 18:24 AMT  06:15 GMT
Ինքնայրման փորձ ձեռնարկելով Օսլոյում խորհրդարանի շենքի առջեւ` Ս. Ամբարյանը ցանկացել է իր բողոքն արտահայտել նորվեգական իշխանություններին, որոնք հրաժարվել էին ապաստան տրամադրել իրեն:

ՃՇԳՐՏՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ, ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄՏՆՈՒՄ Է «ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԱԶԱՏ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ՈՒՆԵՑՈՂ ԵՐԿՐՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ

16 հունվարի 2004 - 17:54 AMT  06:15 GMT
Ինչպես ճշտել է «Washington Profile»-ը, որը վերջերս տարածել է «Heritage Foundation» կազմակերպության հետազոտության արդյունքում կազմված Տնտեսական ազատության ինդեքսի հերթական վարկանիշը, Հայաստանն ընդգրկվել է «հիմնականում ազատ տնտեսություն» ունեցող երկրների ցուցակում:

ՖՐԱՆՍԻԱՅԻ ԽՈՍՆԱԿՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՓԱՐԻԶՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼ ՍԵՆԱՏԻ ԵՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

16 հունվարի 2004 - 17:51 AMT  06:15 GMT
Փարիզում այցով գտնվող Հայաստանի խոհրդարանի պատվիրակությունը` խոսնակ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահ Քրիստիան Պոնսլեի հետ:
12
---