ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ ՍԿՍԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ

21 հունվարի 2004 - 16:42 AMT  20:47 GMT
Եվրախորհուրդը ողջունում է Կոռուպցիայի դեմ պայքարող երկրների խմբին (GRECO) Հայաստանի անդամակցելու որոշումը, հայտարարել է GRECO-ի փոխնախագահ Իզաբել Վան Հերսը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման ընթացքում:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 90-ԱՄՅԱԿԻՆ

21 հունվարի 2004 - 16:39 AMT  20:47 GMT
Հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը քննարկվել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ կայացած խորհրդակցությունում:

ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱԶԱՏԱՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՊՀ-ՈՒՄ ԱՌԱՋԻՆ ՏԵՂՈՒՄ Է

16 հունվարի 2004 - 04:00 AMT  20:47 GMT
«The Wall Street Journal» ամերիկյան թերթի վերլուծաբանները եւ «Heritage Foundation» ուսումնասիրական կենտրոնի փորձագետները կազմել են աշխարհի տարբեր երկրների տնտեսկան ազատության մակարդակն արտացոլող վարկանիշը: Հայաստանը ներառված է այն 50 պետությունների շարքում, որտեղ բավականաչափ ազատ տնտեսական հարաբերություններ են: Հայաստանի զբաղեցրած 44-րդ տեղը լիովին պատվավոր կարելի է համարել, եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ նույն տեղում է նաեւ Ֆրանսիան: Նկատենք, որ անցյալ տարվա վարկանշային ցուցակում Հյասատնաը նույնպես զբաղեցնում էր 44-րդ տեղը: Միեւնույն ժամանակ ԱՊՀ շատ երկրների տնտեսության ազատության գործակիցը զգալիորեն նվազել է: Սա մասնավորապես վերաբերում է Ադրբեջանին, որի դիրքը ետ է մղվել:
---