12

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՍՏՈԿՀՈԼՄՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

23 հունվարի 2004 - 23:02 AMT  23:53 GMT
Հունվարի 25-ին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Ստոկհոլմ` մասնակցելու ցեղասպանության հարցերով 4-րդ միջազգային համաժողովին:

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԳՏՆՈՒՄ Է, ՈՐ ԿՈՎԿԱՍՈՒՄ ՉՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆՆԵՐ

23 հունվարի 2004 - 22:08 AMT  23:53 GMT
Իլհամ Ալիեւի խոսքերով` Ադրբեջանն ոչ մի բանակցություն չի վարում ԱՄՆ հետ` իր տարածքում այդ երկրի ռազմակայանների հնարավոր տեղակայման մասին:

ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԿՄԵԿՆԻ ԹԲԻԼԻՍԻ` ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ

23 հունվարի 2004 - 21:38 AMT  23:53 GMT
Այցի ընթացքում նախատեսվում են Վ.Օսկանյանի աշխատանքային հանդիպումները Վրաստանի ղեկավարների եւ օտարերկրյա մի շարք երկրների ԱԳՆ-ների ղեկավարների հետ:

ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ ՋՈՐՋ ԲՈՒՇԻՆ ՍԱՏԱՐԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆԸ

23 հունվարի 2004 - 21:14 AMT  23:53 GMT
ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի աջակցության խմբի համանախագահները նամակ են հղել ԱՄՆ նախագահին` խնդրելով կոչ անել Թուրքիայի վարչապետ Րեջեփ Էրդողանին անհապաղ դադարեցնել Հայաստանի շրջափակումը:

ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՊՐՈՒՄ Է ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՄԵՆԱԾԱՆՐ ՃԳՆԱԺԱՄԸ, ԳՏՆՈՒՄ Է «HUMAN RIGHTS WATCH» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ

23 հունվարի 2004 - 19:47 AMT  23:53 GMT
"Human Rights Watch" միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն Ադրբեջանի իշխանություններին մեղադրել է կամայական ձերբակալությունների եւ ընդդիմության ակտիվիստներին ծեծի ենթարկելու մեջ:

ԻՐԱՔԻ ՖԱԼՈՒՋԱ ՔԱՂԱՔՈՒՄ ԶՈՀՎԵԼ ԵՆ ՀԱՅ ԿԱՆԱՅՔ

23 հունվարի 2004 - 18:30 AMT  23:53 GMT
Իրաքի Ֆալուջա քաղաքի լվազքատան վրա կատարված հարձակման հետեւանքով զոհվել է չորս եւ վիրավորվել` հինգ կին:

ՄԱԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԶԵԼ Է ԶՈՀՎԱԾ ՀԱՅԻ ԱՆՁԸ

23 հունվարի 2004 - 18:28 AMT  23:53 GMT
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը պարզել է մեկ տարի առաջ Պետերբորո քաղաքի մոտակայքում սպանված եւ հրկիզված մարդու անձը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԴԵՌԵՎՍ ԳՏՆՎՈՒՄ Է ԱՄՆ ՆԵՐԳԱՂԹԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵԿՈՒՍԱՐԱՆՈՒՄ

23 հունվարի 2004 - 17:23 AMT  23:53 GMT
Թաթուլ Մանասերյանին սատարելու որոշակի քայլեր են ձեռնարկվել, մասնավորապես, նրան հնարավորություն է ընձեռնվել հանդիպել հայկական դեսպանության աշխատակիցների հետ:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՎԵԼԱՑՆԵԼ ԷՆԵՐԳԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՎՐԱՍՏԱՆԻՆ

23 հունվարի 2004 - 17:20 AMT  23:53 GMT
Այդ մասին հայտարարել է Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը իր վրաց պաշտոնակից Մամուկա Նիկոլաիշվիլու հետ կայացած հանդիպման ընթացքում, որը երեկ Երեւան է ժամանել կարճատեւ աշխատանքային այցով:

ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿՔՆՆԱՐԿԵՆ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՆԴԻՐԸ

23 հունվարի 2004 - 17:18 AMT  23:53 GMT
ԱՄՆ առաջիկա այցի ընթացքում Րեջեփ Էրդողանը հայ-թուրքական հարաբերությունների հիմնախնդիրը կքննարկի Ջորջ Բուշի եւ ամերիկյան վարչակազմի մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:
12
---