12

ԻՐԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԿԻԵՎՈՒՄ ԿՔՆՆԱՐԿԻ ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԱՄՈՒՂԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ

3 փետրվարի 2004 - 22:49 AMT  08:22 GMT
Իրան-Հայաստան գազամուղի շինարարության հարցը կքննարկվի Իրանի արտգործնախարար Քամալ Խարազիի այսօր Ուկրաինայում սկսվող պաշտոնական այցի շրջանակներում:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՈՐՈՇԱԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՍԱՀՄԱՆԵԼ ԵՐԿԻՐ ԺԱՄԱՆՈՂ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

3 փետրվարի 2004 - 22:26 AMT  08:22 GMT
Հայաստանի օրենսդրությունը ժնեւյան կոնվենցիային համապատասխանեցնելու նպատակով ՀՀ խորհրդարանն այսօր ընդունել է փախստականների մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին որոշում:

ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՓՈԽԱՌՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՈՐՁԸ ԵԽ-Ի ԱՌՋԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՌՈՒՄՈՎ

3 փետրվարի 2004 - 21:48 AMT  08:22 GMT
Ադրբեջանը ետ է մնում հարեւան Հայաստանից Եվրախորհրդին անդամակցելիս ստանձնած պարտավորությունների կատարման առումով, հայտարարել է ԵԽ նախարարների կոմիտեի դիտարկման խմբի ղեկավար Պիետրո Էրկոլե Ագոն:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՈՒԺԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲ ԴՆԵԼ

3 փետրվարի 2004 - 21:19 AMT  08:22 GMT
«Հայոց համազգային շարժումը» «հանուն ներկայիս ապօրինի իշխանությունների հեռացման եւ Հայաստանում օրինական ղեկավարության հաստատման պատրաստ է սերտորեն համագործակցել «Հանրապետություն» կուսակցության հետ», հայտարարել է ՀՀՇ վարչության նախագահը:

ՍՊԻՏԱԿ ՏՈՒՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿՐՃԱՏԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ

3 փետրվարի 2004 - 21:16 AMT  08:22 GMT
ԱՄՆ վարչակազմը նախօրեին ներկայացրել է 2005 թվականի երկրի բյուջեի նախագիծը, որտեղ Ադրբեջանին տրամադրվելիք ռազմական օգնության չափը չորս անգամ գերազանցում է Հայաստանի համապատասխան օգնության ծավալին:

2004 ԹՎԱԿԱՆԻՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՄԵԽԱՆԻԶՄԸ ՊԵՏՔ Է ԼԻԱՐԺԵՔ ԱՇԽԱՏԻ, ԳՏՆՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԳ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ

3 փետրվարի 2004 - 18:48 AMT  08:22 GMT
2004 թվականին ղարաբաղյան հակամարտությունը չի կարգավորվի, սակայն բանակցային մեխանիզմը պետք է լիարժեք սկսի աշխատել, հայտարարել է Վյաչեսլավ Տրուբնիկովը:

ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԻՆ ԸՆԴՈՒՆԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԲԱՆԱՁԵՎԸ

3 փետրվարի 2004 - 18:28 AMT  08:22 GMT
Վերմոնթի նահանգապետ Հովարդ Դինը քննադատել է Ջորջ Բուշին` հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հայկական համայնքին տված խոստումները չկատարելու համար:

ՀԱՅԱՍՏԱՆ ԱՅՑԵԼԱԾ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՃՈՒՄ Է

3 փետրվարի 2004 - 17:41 AMT  08:22 GMT
2003 թվականին Հայաստան այցելել է 206 094 զբոսաշրջիկ, ինչը, ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 27,1 տոկոսով գերազանցում է 2002թ. ցուցանիշը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԽՈՍՆԱԿԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԿՄԵԿՆԻ ՎՐԱՍՏԱՆ

3 փետրվարի 2004 - 17:39 AMT  08:22 GMT
Նախատեսվում են նաեւ այցեր Բելառուս, Իտալիա եւ ԱՄՆ:

2003 ԹՎԱԿԱՆԻՆ ԹՈՒՐՔԻԱ ԵՆ ԱՅՑԵԼԵԼ 11 ՀԱԶԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ

3 փետրվարի 2004 - 17:36 AMT  08:22 GMT
Այս մասին տեղեկացրել են վկայում Ստամբուլի միջազգային օդանավակայանի տվյալները:
12
---