12

ԼՂՀ-Ն ՀԵՐՔՈՒՄ Է ԲԱՔՎԻ ԶԼՄ-ՆԵՐԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԿԱՆԽԱՄՏԱԾՎԱԾ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ

23 փետրվարի 2004 - 23:00 AMT  06:05 GMT
«Արցախկապ» ընկերության տնօրեն Սուրեն Միրզոյանը ապատեղեկատվություն է անվանել ադրեբեջանական ANS հեռուստաալիքի հաճախականությամբ հաղորդումների կանխամտածված հեռարձակման մեղադրանքները, ինչպես նաեւ հավաստումը, թե Շուշիում գործարկված հաղորդիչն ավելի վաղ պատկանել է Ադրբեջանին:

ԻՄ ՈՐԴԻՆ ՉԻ ԲՈՂՈՔԵԼ ՀԱՅԻ ՀԵՏ ՎԱՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ, ԱՍԵԼ Է ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ ՀԱՅԱՍՊԱՆ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆԻ ՀԱՅՐԸ

23 փետրվարի 2004 - 22:54 AMT  06:05 GMT
«Դեպքի հենց նախորդ օրը տղաս մեզ հետ զրուցել է հեռախոսով եւ ասել է, որ ամեն ինչ լավ է», - նշել է 55-ամյա Սահիդ Սաֆարովը:

ԿԻՊՐՈՍԻ ՀԱՆԴԵՊ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿԱՏԱՐԱԾ ԴՐԱԿԱՆ ՔԱՅԼԸ ՊԵՏՔ Է ՁԵՌՆԱՐԿՎԻ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ, ԳՏՆՈՒՄ Է ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ

23 փետրվարի 2004 - 21:43 AMT  06:05 GMT
Թուրքական «Ռադիկալ» թերթի կարծիքով, Թուրքիայի վարչապետը պետք է այցելի Հայաստան թուրք գործարարների մի պատվիրակության հետ միասին, որոնք իր հայ գործընկերների հետ կքննարկեին առեւտրատնտեսական կապերի զարգացման ուղիները:

ԿՈՍՏԱՆԴՈՊՈԼՍԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔԸ ԴՈՒՐՍ Է ԳՐՎԵԼ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻՑ ԵՎ ԱՐԴԵՆ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻ

23 փետրվարի 2004 - 19:42 AMT  06:05 GMT
Կոստանդնոպոլսի եւ համայն Թուրքիո Հայոց պատրիարք Մեսրոպ արք. Մութաֆյանը, որը մարմնական վնասվածքներ էր ստացել փետրվարի 1-ին տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով, վիրահատությունից հետո դուրս է գրվել հիվանդանոցից:

ՆԱԽՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ ԻՐԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ Է ԸՆՏՐՎԵԼ ԵՐԿՈՒ ՀԱՅ

23 փետրվարի 2004 - 19:15 AMT  06:05 GMT
Թեհրանի եւ Հյուսիսային Իրանի հայության կողմից քվեների մեծամասնությունը ստացել է Գեւորգ Վարդանը, իսկ Սպահանում եւ Հարավային Իրանում` Ռոբերտ Բեգլարյանը:

ՁՅԱՆ ԿՈՒՏԱԿՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ ՎՐԱՍՏԱՆԻ ԱԽԱԼՔԱԼԱՔԻ ՇՐՋԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿԱՊՈՂ ՄԱՅՐՈՒՂԻՆԵՐՈՒՄ

23 փետրվարի 2004 - 18:38 AMT  06:05 GMT
Ճանապարհները դեռեւս չեն մաքրվում ձնահյուսերի վտանգի պատճառով:

ՄՈՍԿՎԱՅԻ ԵՎ ԱՆԿԱՐԱՅԻ ՄԻՋԵՎ ԿԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԹՈՒՐՔԻԱ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ԳՏՆՈՒՄ Է ՌԴ ԱԳՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ

23 փետրվարի 2004 - 17:56 AMT  06:05 GMT
Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Յակովենկոն` Թուրքիայի փոխվարչապետ, արտգործնախարար Աբդուլլա Գյուլի Մոսկվա պաշտոնական այցի նախօրեին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԽՈՍՆԱԿԸ ԿԱՅՑԵԼԻ ԲԵԼԱՌՈՒՍ

23 փետրվարի 2004 - 17:54 AMT  06:05 GMT
Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունը խոսնակ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ այսօր պաշտոնական այցով կժամանի Բելառուս:

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԳԾՈՎ ԵԽԽՎ ԶԵԿՈՒՑՈՂԸ ԱՅՍՕՐ ԿԱՅՑԵԼԻ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ

23 փետրվարի 2004 - 17:52 AMT  06:05 GMT
Տարածաշրջանային այցի շրջանակներում այսօր Հայաստան է ժամանում Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի Լեռնային Ղարաբաղի հարցով զեկուցող Թերի Դեւիսը:

ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՔԱՂԱՔԱԳԵՏԸ ԱՆՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐ Է ԳՏՆՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԿՍԵԼ ԶՐՈՅԻՑ

23 փետրվարի 2004 - 17:50 AMT  06:05 GMT
Մենք չենք կարծում, թե այն տեղաշարժը, որը ձեռք է բերվել Հեյդար Ալիեւի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ Ղարաբաղի շուրջ բանակցությունների բազմաթիվ փուլերում, կմոռացվեն եւ բանակցությունները կսկվեն ամենասկզբից, հայտարարել է «Ադրբեջանի ժողովրդական ճակատի» առաջնորդ Ալի Քերիմլին:
12
---