29.02.2004-ի համար տեղեկատվություն չկա:
Քաղաքականություն.

ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻՆ ԳՈՀ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՑ

Ընդունված բանաձեւի տեքստից հնարավոր եղավ դուրս թողնել վտանգավոր ձեւակերպումները:

27 փետրվարի 2004
Եվրոպայի խորհրդարանը լսեց «Կանաչներ» կուսակցության անդամ, շվեդ պատգամավոր Պեր Գարտոնի պատրաստած Հայաստանին, Ադրբեջանին եւ Վրաստանին վերաբերող զեկույցը, որից հետո ընդունեց «ԵԽ-ի քաղաքականությունը Հարավային Կովկասում» օրինագիծը: Այս կարեւորագույն փաստաթուղթը, որը կանխորոշելու է տարածաշրջանում Եվրախորհրդի գործունեության ռազմավարությունը, նախատեսում է ներգրավել երեք հարավկովկասյան պետություններին «Եվրոպայի ընդլայնում, նոր հարեւաններ» ծրագրում: Դրա վերջնական հաստատման դպեքում Հայաստանը ձեռք կբերի այնպիսի կարգավիճակ, որը թույլ կտա հուսալ ԵՄ-ի անդամակցությանը: Ավելին, ծրագրին մասնակցությունը հնարավորություն կտա օգտվել որոշ իրավունքներից, որոնք այսօր ունեն միայն Եվրամիության լիիրավ անդամները: Սա, մասնավորապես, վերաբերում է մարդկանց, ապրանքների, կապիտալի եւ ծառայությունների տեղափոխման ազատությանը:
 
---