1

ԳԱԶԱՏԱՐԸ, ՈՐՈՎ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԳԱԶԸ ՓՈԽԱԴՐՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆ, ՆՈՐՈԳՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ

6 մարտի 2004 - 19:37 AMT  14:07 GMT
Անհրաժեշտ միջոցների բացակայության պատճառով Վրաստանը հնարավորություն չունի նորոգել այն գազատարը, որով ռուսաստանյան գազ է փոխադրվում Հայաստան, հայտարարել է «Վրաստանի գազափոխադրման ընկերության» գլխավոր տնօրեն Յուրի Շիուկաշվիլին:

ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ՋԵՅՀԱՆ ՆԱՎԹԱՄՈՒՂԻ ՆԱԽԱԳԾԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ ՍՊԱՌՆԱԼԻՔ Է ԿԱՍՊԻՑ ԾՈՎԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՐ

6 մարտի 2004 - 18:46 AMT  14:07 GMT
Բնապահպանության համաշխարհային հիմնադրամի ներկայացուցիչ Ֆրանկ Մերշելը նախազգուշացնում է, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) նավթատարի շինարարության նախագծի արագացված իրագործումը սպառնալիք է Կասպից ծովի տարածաշրջանի ֆլորայի եւ ֆաունայի համար:

ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐ ԲՈՐԻՍ ՍՊԱՍՍԿԻՆ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇԱԽՄԱՏԻ ՄՐՑԱՇԱՐԻՆ

6 մարտի 2004 - 18:44 AMT  14:07 GMT
Մարտի 9-ին Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում կմեկնարկի շախմատի միջաազգային մրցաշար` նվիրված շախմատի աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի 75-ամյակին:

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄՇԱԿՈՒՄ Է ՆԱՏՕ-Ի ՀԵՏ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

6 մարտի 2004 - 18:42 AMT  14:07 GMT
Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը` Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպան Լորենս Բրիսթոուի հետ հանդիպման ժամանակ:

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՎՐԴՈՎՎԱԾ ԵՆ «ՆԵՅՇՆԸԼ ՋԵՈԳՐԱՖԻԿ» ՀԱՆԴԵՍՈՒՄ ՏՊԱԳՐՎԱԾ «ՀԱՅԱՄԵՏ» ՀՈԴՎԱԾԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

6 մարտի 2004 - 18:40 AMT  14:07 GMT
Ըստ թուրքական մամուլի` «Հայաստանի վերածնունդ» հոդվածում «անհարկի հայամետ» քաղաքական մեկնաբանությունների հետ միասին Թուրքիայի վերաբերյալ «անվայել զրպարտող» արտահայտություններ են թույլ տրվել:

ՊԵՏԴԵՊԱՐՏԱՊԵՆՏԻ ՓԱՍՏԱՐԿՆԵՐԸ ՉԵՆ ՀԱՄՈԶՈՒՄ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԻՆ

5 մարտի 2004 - 04:00 AMT  14:07 GMT
ԱՄՆ-ի Սենատի միջազգային հարաբերությունների Կոմիտեում տեղի են ունեցել լսումներ կապված 2005թ.-ի բյուջետային հատկացումների մասին օրենքի նախագծի հետ: Այս փաստաթուղթն ամրագրում է Եվրասիական զարգացող պետություններին տրվող օգնության չափերը: Ինչպես եւ նախորդ երեք տարիներին, այս անգամ եւս վարչակարգը հանդես է եկել Հայաստանին տրվող օգնության չափերը կրճատելու նախաձեռնությամբ: Առանձնակի անհանգստություն է առաջացնում այն հանգամանքը, որ Սպիտակ տունն առաջարկում է ռազմական կարիքների համար չորս անգամ ավելի շատ գումար հատկացնել Ադրբեջանին, քան Հայաստանին:
1
---