12

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԱՊՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՌԱՋԻԿԱ ՆԻՍՏԻՆ

10 մարտի 2004 - 22:28 AMT  00:49 GMT
Մարտի 26-ին Մինսկում կկայանա ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը:

ՄԱՐՏԻ 16-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԺԱՄԱՆԻ ԵԱՀԿ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԸ

10 մարտի 2004 - 22:20 AMT  00:49 GMT
Այցի ընթացքում նախատեսվում են Սոլոմոն Պասսիի հանդիպումները Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նախագահների հետ:

ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ ԵՎՐՈՊԱՅԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎՈՒՄ

10 մարտի 2004 - 22:00 AMT  00:49 GMT
Մարտի 19-ին Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում կկաայանա «Դեպի ընդլայնված Եվրոպա. Նոր օրակարգ» միջազգային խորհրդաժողովը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ ՄԱԿ-Ի ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 60-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ

10 մարտի 2004 - 21:40 AMT  00:49 GMT
Վարդան Օսկանյանը կմասնակցի մարտի 15-16 Ժնեւում կայանալիք ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի 60-րդ նստաշրջանում:

ՄԱՐՏԻ ՎԵՐՋԻՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ «ՄԻՆՍԿՅԱՆ» ՄԻՋՆՈՐԴՆԵՐԻ ՀԵՏ

10 մարտի 2004 - 21:24 AMT  00:49 GMT
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Ռյաբովի խոսքերով` այդ հանդիպման նպատակն է ղարաբաղյան կարգավորման բանակցությունների օրակարգի մշակումը:

ԿՈՎԿԱՍԻ ՄԱՀՄԵԴԱԿԱՆՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴԸ ՎԱՂԱԺԱՄ Է ԳՏՆՈՒՄ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԲԱՔՈՒ ԳԱԼՈՒ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼԸ

10 մարտի 2004 - 21:15 AMT  00:49 GMT
Կովկասի մահմեդականների վաչության առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն «սադրանք» է անվանել հաղորդագրություններն այն մասին, որ ինքը Բաքու է հրավիրել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին II:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԿԻՆ ԴԵՍՊԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՋԱՎԱԽՔՈՒՄ ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ

10 մարտի 2004 - 19:36 AMT  00:49 GMT
Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ Ն.Նիկոլոզաշվիլին այսօր հանդիպել է ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:

ԶԻՆԾԱՌԱՅՈՂ ՌԱՄԻԼ ՍԱՖԱՐՈՎԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԽՈՍՔ ԼԻԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀՀ-ՈՒՄ ՀՈՒԳԱՐԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ

10 մարտի 2004 - 18:35 AMT  00:49 GMT
Նրա խոսքերով` հաշվի առնելով Ադրբեջանի եւ Հունգարիայի միջեւ կալանավորների հանձնման շուրջ պայմանագրի բացակայությունը, ադրբեջանցի զինծառայողի նկատմամբ դատավճիռ պետք է կայացնի Հունգարիայի դատարանը, եւ նա պետք է պատիժը կրի հունգարական բանտում:

ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԸ ԿՊԱՐԳԵՎԱՏՐՎԻ ԲԵԼԳԻԱՅԻ ԼԵՈՊՈԼԴ ԵՐԿՐՈՐԴԻ ՇՔԱՆՇԱՆՈՎ

10 մարտի 2004 - 18:03 AMT  00:49 GMT
Աշխարհահռչակ երգչի պարգեւատրումը տեղի կունենա այսօր Բրյուսելում` նրա 80-ամյա հոբելյանի կապակցությամբ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ-Ն ԴԻՄԵԼ Է ԱՄՆ ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄԵԿՈՒՍԱՐԱՆՆԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՀԱՐՑՈՎ

10 մարտի 2004 - 18:00 AMT  00:49 GMT
Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը նախօրեին նամակ է հղել ԱՄՆ Պետդեպարտամենտին` խնդրելով ձեռնարկել հնարավոր ամեն ինչ Սան Բերնարդինո քաղաքի մեկուսարանում գտնվող ՀՀ ԱԺ պատգամավոր Թաթուլ Մանասերյանի դրությունը թեթեւացնելու համար:
12
---