12

ՀԱՅ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԸ ԲԱՐՁՐ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԻԶՄ ԵՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼ ԿՈՍՈՎՈՅՈՒՄ

18 մարտի 2004 - 22:39 AMT  06:09 GMT
Կոսովոյի սերբ եւ ալբանական բնակչության միջեւ մարդկային զոհերի պատճառ դարձած վերջին բախումների արդյունքում միջազգային խաղաղապահ կոնտինգենտից տուժածներ չկան:

ԲՈՒԴԱՊԵՇՈՏՒՄ ՍՊԱՆՎԱԾ Գ.ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԻՐԱՎԱՀԱՋՈՐԴԻ ՇԱՀԵՐԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ՀԱՅ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՆԱԶԵԼԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

18 մարտի 2004 - 22:23 AMT  06:09 GMT
Առաջիկա օրերին Բուդապեշտ կմեկնի Հայ փաստաբանների միջազգային միության անդամ, իրավաբանական գիտությունների թեկնածու Նազելի Վարդանյանը, որը կներկայացնի Հունգարիայի մայրաքաղաքում սպանված ՀՀ ԶՈՒ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդի շահերը:

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ՉԼՈՒԾՎԱԾ ԼԻՆԵԼԸ ՉՊԵՏՔ Է ԽՈՉԸՆԴՈՏԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ, ԳՏՆՈՒՄ ԵՆ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ

18 մարտի 2004 - 21:32 AMT  06:09 GMT
Եվրամիություն-Հայաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի երեկ ավարտված 6-րդ նիստում ընդունվել է երկու կարեւոր հաստատում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ:

ԲՐԻՏԱՆԱԿԱՆ «ԹԱՅՄՍ» ԹԵՐԹԸ ԳՐՈՒՄ Է ՇԱԽՄԱՏԻ ԱՇԽԱՐՀԻ 9-ՐԴ ՉԵՄՊԻՈՆ ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԲԱՑԱՌԻԿ ՏԱՂԱՆԴԻ ՄԱՍԻՆ

18 մարտի 2004 - 19:17 AMT  06:09 GMT
«Թայմս» հեղինակավոր թերթը սկսել է հոդվածաշարի հրապարակում` նվիրված շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 75-ամյակին:

2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻՆ ԿՓԱԿՎԻ ԿԻՊՐՈՍԻ ՄԵԼՔՈՆՅԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԸ

18 մարտի 2004 - 18:59 AMT  06:09 GMT
Փակվող վարժարանի փոխարեն ՀԲԸՄ-ն նախատեսում է Կիպրոսի հայ երեխաների համար պահել միջանակարգ դպրոց եւ Հայաստանում հիմնադրել Մելքոնյան երիտասարդական համալիր:

ՇԱԽՄԱՏԻ ԱՇԽԱՐՀԻ 10-ՐԴ ՉԵՄՊԻՈՆ ԲՈՐԻՍ ՍՊԱՍՍԿԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԵԴԱԼՈՎ

18 մարտի 2004 - 18:20 AMT  06:09 GMT
Բորիս Սպասսկին Ստեփանակերտ է ժամանել որպես աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 75-ամյակին նվիրված շախմատի միջազգային մրցաշարի պատվավոր հյուր:

ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ ԲԱԹՈՒՄԻՆ ԵՎ ԹԲԻԼԻՍԻԻՆ ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԸ ԼՈՒԾԵԼ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ

18 մարտի 2004 - 17:48 AMT  06:09 GMT
Թբիլիսիի եւ Աջարական ինքնավարության միջեւ հարաբերությունների ծայրահեղ սրումը մտահոգություն է առաջացնում Վրաստանի հայկական համայնքի մոտ` Աջարիայում բնակվող իրենց հայրենակիցների ճակատագրի վերաբերյալ:

ԲԱԹՈՒՄԻ ՆԱՎԱՀԱՆԳՍՏՈՒՄ ՇՐՋԱՓԱԿՎԵԼ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԵՌՆԵՐԸ

18 մարտի 2004 - 17:45 AMT  06:09 GMT
Ինչպես հայտարարել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ներկայումս հայկական կողմը միջոցներ է ձեռնարկում իր բեռները նավահանգստի տերմինալներից դուրս բերելու ուղղությամբ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՓՈԽԵԼ Է ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻՆ

18 մարտի 2004 - 17:44 AMT  06:09 GMT
Հայաստանի նախագահի մարտի 17-ի հրամանագրով Արամ Թամազյանը ազատվել է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնից:

ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԲԱՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԸ

18 մարտի 2004 - 17:42 AMT  06:09 GMT
Այդ մասին ասվում է Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին Թուրքիայի ձեռքբերված առաջընթացի մասին զեկույցում, որն արժանացել է Եվրախորհրդարանի միջազգային հարաբերությունների կոմիտեի հավանությանը:
12
---