12

ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԵՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԵՄ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ

23 մարտի 2004 - 22:51 AMT  00:29 GMT
Վարդան Օսկանյանը եւ Հեյկի Թալվիթիեն Երեւանում այսօր քննարկել են ԵՄ «Ավելի ընդարձակ Եվրոպա. նոր հարեւաններ» նախաձեռնությանը Հարավային Կովկասի երկրների ներգրավման հեռանկարները:

ԱՆԳԼԻԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ ՆՇՈՒՄ Է ՀԱՅԵՐԻ ԲՆԱՏՈՒՐ ՁԵՌՆԵՐԵՑՉԱԿԱՆ ՏԱՂԱՆԴԻ ՄԱՍԻՆ

23 մարտի 2004 - 22:29 AMT  00:29 GMT
«Ինչու՞ որոշակի խմբեր կարողանում են բիզնեսում հաջողությունների հասնել, որոշակի խմբեր` ոչ», - նման հարցադրում է կատարում «Դեյլի տելեգրաֆ» թերթը:

ԵԱՀԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՂԱՐԱԲԱՂՑԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻՆ, ՈՐԸ ՎԻՐԱՎՈՐՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԴԻՊՈՒԿԱՀԱՐԻ ԿՐԱԿՈՑԻՑ

23 մարտի 2004 - 22:00 AMT  00:29 GMT
ԵԱՀԿ առաքելությունն այսօր անցկացրել է Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հերթական դիտարկումը` հյուսիս-արեւելյան ուղղությամբ:

ՄԻԽԱՅԻԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ «ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ» Է ԱՆՎԱՆԵԼ ՊՆԴՈՒՄՆԵՐՆ ԱՅՆ ՄԱՍԻՆ, ՈՐ ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ՋԵՅՀԱՆ ՆԱՎԹԱՏԱՐԸ ԲԱՐԳԱՎԱՃՈՒՄ ԿԲԵՐԻ ՎՐԱՑԻՆԵՐԻՆ

23 մարտի 2004 - 21:35 AMT  00:29 GMT
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին «խաբեություն» է համարել երկրի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի այն պնդումը, թե Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի կառուցումն ու շահագործումը «բարգավաճում կբերի Վրաստանի յուրաքանչյուր ընտանիքին»:

ԱՄՌԱՆ ՎԵՐՋԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԺԱՄԱՆԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԽՈՒՄԲԸ

23 մարտի 2004 - 21:18 AMT  00:29 GMT
Նման կարծիք է արտահայտել ՀՀ Միգրացիայի եւ փախստականների գծով վարչության պետ Գագիկ Եգանյանը, որը ներկայումս գտնվում է Մոսկվայում` կամավոր վերաբնակեցման մասին հայ-ռուսաստանյան համաձայնագրի մանրամասներին Ռուսաստանում բնակվող հայ քաղաքացիներին ծանոթացնելու նպատակով:

ՄԱՐՏԻ 29-ԻՆ ՊՐԱՀԱՅՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

23 մարտի 2004 - 19:23 AMT  00:29 GMT
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Համլետ Գասպարյանի խոսքերով, «ենթադրվում Է, որ Մինսկի խումբը կազմակերպում Է հանդիպում, որպեսզի որոշ հստակեցումներ տարվեն նախարարների ու Մինսկի խմբի միջեւ»:

ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՄԱՐՏԻ 26-ԻՆ ԿՀԱՆԴԻՊԵՆ ՄԻՆՍԿՈՒՄ

23 մարտի 2004 - 18:54 AMT  00:29 GMT
Համաժողովին կմասնակցի նաեւ Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը:

ԱՊՐԻԼԻՆ ՎԱՇԻՆԳԹՈՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼՈՒ ԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 89-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻ ՇԱՐՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

23 մարտի 2004 - 18:19 AMT  00:29 GMT
Ապրիլի 17-ին Վաշինգտոնի Կապիտոլիումում տեղի է ունենալու Հայոց ցեղասպանության 89-րդ տարեդարձին նվիրված արարողություն:

ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՏԵՂԱԿԱԼՆ ԱՅՍ ՇԱԲԱԹՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՅՑԵԼԻ ԵՐԵՎԱՆ ԵՎ ԲԱՔՈՒ

23 մարտի 2004 - 17:25 AMT  00:29 GMT
Նարտի 26-ին Երեւան նախատեսված այցի ընթացքում Ռիչարդ Արմիթիջը բանակցություններ կվարի ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանի հետ:

ԼՈՆԴՈՆՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

23 մարտի 2004 - 17:24 AMT  00:29 GMT
Միջոցառմանը մասնակցել են միջազգային հանքարդյունաբերության եւ ֆինանսական կազմակերպությունների եւ Հայաստանի կառավարության բազմաթիվ ներկայացուցիչներ, ՀՀ հանքարդյունաբերության ձեռնարկությունների ղեկավարներ:
12
---