ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆ ԱՅՍՕՐ ԺԱՄԱՆՈՒՄ Է ԵՐԵՎԱՆ

23 մարտի 2004 - 17:21 AMT  03:52 GMT
Մինչեւ մարտի 26-ը տեւող այցի ընթացքում նա հանդիպումներ կունենա Հայաստանի քաղաքական ղեկավարության հետ:

«ՀԱՄԱՐ ԵՐԿՈՒ ԱՀԱԲԵԿՉԻ» ԲԱՔՎԻ ՀԵՏՔԸ

21 մարտի 2004 - 04:00 AMT  03:52 GMT
Պակիստանի արեւմուտքում` աֆղանական սահմանի մոտ շարունակվում են Ուսամա բեն Լադենի «աջ ձեռքի»` եգիպտացի Այման Ալ-Զավախիրի փնտրման աշխատանքները: «Ահաբեկիչ համար երկուսի» ղեկավարած ջոկատը փակվել է ամրոցում, որը շրջապատված է: Այնտեղից դուրս գալու հնարավորությունները բավականին քիչ են: Ալ-Զավախիրիին անվանում են «Ալ Քաիդայի» ուղեղը: Նույնիսկ կարծիք կա, թե հենց նա է կազմակերպության իրական գաղափարախոսը, իսկ Ուսամա բեն Լադենն ընդամենը ֆինանսների աղբյուրն է: Զավախիրիի «սխրագործությունների» ցանկը ներշնչող է: Այստեղ թվարկվում են եւ Եգիպտոսի նախագահ Սաադի սպանությունը, եւ Քենիայում եւ Տանզանիայում ամերիկյան դեսպանատների պայթյունները, եւ համաշխարհային առեւտրի կենտրոնի ու Պենտագոնի շենքերի վրա հարձակումներին անուղղակի մասնակցությունը: Սակայն մեզ համար առավել հետաքրքրական են ահաբեկչի կենսագրության այն էջերը, որոնք կապված են Բաքվում նրա գործունեության հետ, որտեղ նրա ղեկավարած կազմակերպությունն ակտիվորեն աշխատում էր հայ-ադրբեջանական հակամարտության տարիներին:
---