28.03.2004-ի համար տեղեկատվություն չկա:
1

ՂԱՐՍԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՄԱՆԸ, ԳՐՈՒՄ Է ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ

27 մարտի 2004 - 20:21 AMT  16:35 GMT
Կարսից 66 կմ հեռավորության վրա գտնվող Աքքայա անցակետի վերաբացումը հնարավորություն կտա առեւտուր անել Հայաստանի ու այլ երկրների հետ, ինչը կհանգեցնի Թուրքիայի այդ հետամնաց շրջանի տնտեսական զարգացմանը, նշում է «Միլլիեթը»:

ԵՎՐՈՊԱՀԱՅԵՐԸ ԹՈՆԻ ԲԼԵՐԻՆ ԴԺԳՈՀԵԼ ԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ-ՈՒՄ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

27 մարտի 2004 - 19:56 AMT  16:35 GMT
Իրենց դիմումի մեջ Եվրոպայի հայերը խնդրել են, որ դեսպանը հրապարակայնորեն ներողություն խնդրի ամբողջ աշխարհի հայերից, որոնք դեռեւս սգում են ցեղասպանության զոհ դարձած իրենց հարազատների եւ մերձավորների համար:

ՔԻ ՎԵՍԹՈՒՄ ՄԵՆՔ ՀԱՍԱՆՔ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՒՄ, ԲԱՅՑ ՈՉ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ

27 մարտի 2004 - 18:52 AMT  16:35 GMT
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը չի կարող պարտադրվել դրսից», նշել է Արմիթիջը, հույս հայտնելով, որ Հայաստանը եւ Ադրբեջանը մոտ ապագայում կվերսկսեն բանակցությունները:

ՌԻՉԱՐԴ ԱՐՄԻԹԻՋ. ԹՈՒՐՔԻԱՆ ՇՈՒՏՈՎ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՄԱՆ ԹԵՄԱՅԻՆ

27 մարտի 2004 - 18:35 AMT  16:35 GMT
Հայ-թուրքական սահմանի բացումը շահեկան է երկու երկրների համար եւ դրա արդյունքները շոշափելի կդառնան բավականին կարճ ժամկետներում, Երեւանում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը:

ԿԽՄԿ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՄԵԿՆԵԼ ԵՆ ՀԱՍԱՐԱԿԱԾԱՅԻՆ ԳՎԻՆԵԱ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ՀԱՅ ՕԴԱՉՈՒՆԵՐԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

27 մարտի 2004 - 18:33 AMT  16:35 GMT
ՀՀ ԱԳՆ-ն շարունակում է քայլեր ձեռնարկել Հասարակածային Գվինեայում պետական հեղաշրջման փորձին մեղսակից լինելու կասկածանքով ձերբակալված 6 հայ օդաչուներին անհրաժեշտ իրավական օգնությամբ ապահովելու նպատակով:

ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ ԲՈՒՇԻՆ ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ ԱՆՎԱՆԵԼ ԻՐԵՐՆ ԻՐԵՆՑ ԱՆՈՒՆՆԵՐՈՎ

27 մարտի 2004 - 18:30 AMT  16:35 GMT
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ավելի քան 80 անդամներ իրենց ստորագրություններն են դրել նախագահ Ջորջ Բուշին ուղղված դիմումի տակ, որտեղ կոչ են անում ապրիլի 24-ի իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» անվանել Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի հայերի զանգվածային ջարդերը:

ԿՈՍՈՎՈՅՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՅ ԽԱՂԱՐԱՐԱՐՆԵՐԻՆ ՈՉԻՆՉ ՉԻ ՍՊԱՌՆՈՒՄ

26 մարտի 2004 - 04:00 AMT  16:35 GMT
Հայկական զորամիավորումը շարունակում է խաղարարար առաքելություն իրականացնել Կոսովոյում, որտեղ վերջին շրջանում իրադրությունը խիստ սրվել է: Հունական գումարտակի կազմում գործող հայ զինվորականների ջոկատը Հարավսլավիայում է ընդամենը մեկուկես ամիս, սակայն արդեն հասցրել է մասնակցել կայունության ապահովմանն ուղղված կարեւոր գործողություններին: Հայտնի իրադարձություններից հետո գումարտակում իրականացվել է մարտական պատրաստվածության բարձրացում: Սակայն, հաշվի առնելով հայ խաղարարարների դեռեւս անբավարար փորձը, որոշվել է նրանց չուղարկել առավել դժվար վայրեր: Հայկական գումարտակը բավականին հեռու է տեղակայված է սերբերի եւ կոսովյան ալբանացիների անմիջական բախումների վայրերից:
1
---