Քաղաքականություն. ԿՈՍՈՎՈՅՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՅ ԽԱՂԱՐԱՐԱՐՆԵՐԻՆ ՈՉԻՆՉ ՉԻ ՍՊԱՌՆՈՒՄԲուլղարական լրատվական գործակալությունների հաղորդագրություններն այն մասին, թե Հարավսլավիայում բախումներ են տեղի ունեցել հայ եւ ադրբեջանցի խաղարարարների միջեւ, չի համապատասխանում իրականությանը: 26 մարտի 2004 Հայկական զորամիավորումը շարունակում է խաղարարար առաքելություն իրականացնել Կոսովոյում, որտեղ վերջին շրջանում իրադրությունը խիստ սրվել է: Հունական գումարտակի կազմում գործող հայ զինվորականների ջոկատը Հարավսլավիայում է ընդամենը մեկուկես ամիս, սակայն արդեն հասցրել է մասնակցել կայունության ապահովմանն ուղղված կարեւոր գործողություններին: Հայտնի իրադարձություններից հետո գումարտակում իրականացվել է մարտական պատրաստվածության բարձրացում: Սակայն, հաշվի առնելով հայ խաղարարարների դեռեւս անբավարար փորձը, որոշվել է նրանց չուղարկել առավել դժվար վայրեր: Հայկական գումարտակը բավականին հեռու է տեղակայված է սերբերի եւ կոսովյան ալբանացիների անմիջական բախումների վայրերից: ![]() |