12

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՈԲԲԻ

31 մարտի 2004 - 00:39 AMT  19:07 GMT
ԱՄՆ Կոնգրեսում գրանցվել է Ադրբեջանի աջակցության խումբ:

ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՑՈՒՑԱԴՐՎԵԼ Է «ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ՖԻԼՄԸ

31 մարտի 2004 - 00:19 AMT  19:07 GMT
Օրերս Ֆրանսիայի Շավիլ քաղաքում կայացել է ֆրանսիացի լրագրող Մայտե Ժարդենի նկարահանած «Մայր Հայաստան» վավերագրական ֆիլմի ցուցադրումը:

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

30 մարտի 2004 - 23:35 AMT  19:07 GMT
Համաժողովի մասնակիցները կքննարկեն հունիսի 1-3-ը Երեւանում անցկացվելիք «ԱՊՀ էքսպո-2004» ցուցահանդեսի կազմակերպման խնդիրները:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ԽՈՐՀՐԴԱՐԱՆ

30 մարտի 2004 - 23:19 AMT  19:07 GMT
Ընդդիմադիր «Արդարություն» դաշինքի եւ «Ազգային միաբանություն» կազմակերպությունը ներկայացնող պատգամավորները, որոնք մինչ այժմ բոյկոտում էին խորհրդարանի աշխատանքներն, այսօր վերադարձան իրենց աշխատատեղերը:

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄՈՆՏԱՆԱ ՆԱՀԱՆԳԸ ՃԱՆԱՉԵՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

30 մարտի 2004 - 22:40 AMT  19:07 GMT
Մոնտանան դարձավ ամերիկյան նահանգների շարքում 32-րդը, որոնք օրենսդրորեն կամ նահանգապետի հայտարարությամբ ճանաչել են հայոց ցեղասպանությունը:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՄԱԿ-Ը ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԵՆ ՊԱՅՔԱՐԸ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ

30 մարտի 2004 - 22:19 AMT  19:07 GMT
Հայաստանի արտգործխնախարար Վարդան Օսկանյանը եւ Հայաստանում ՄԱԿ-ի ծրագրերի համակարգող Լիս Գրանդեն այսօր ստորագրել են Թրաֆիքինգի դեմ պայքարին ուղղված համագործակցության ծրագիրը:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՌՈՒԱՆԴԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՀԱՍՏԱՏԵԼ

30 մարտի 2004 - 21:11 AMT  19:07 GMT
Մարտի 29-ին ՄԱԿ-ում Հայաստանի եւ Ռուանդայի մշտական ներկայացուցիչներ Արմեն Մարտիրոսյանը եւ Ստանիսլաս Կամանզին ստորագրել են արձանագրություն` երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին:

ԹՈՒՐՔԻԱՆ ՓՈՐՁՈՒՄ Է ՀԱԿԱԶԴԵԼ ՈՒՐՈՒԳՎԱՅԻ ՍԵՆԱՏԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԻՆԱԳԾԻՆ

30 մարտի 2004 - 21:02 AMT  19:07 GMT
Թուրքիայի համար անընդունելի է Ուրուգվայի սենատի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրինագիծը եւ Ուրուգվայի ԱԳՆ-ն արդեն տեղեկացված է այդ մասին, հայտարարել է Արգենտինայում Թուրքիայի դեսպան Շյուքրու Թուֆանը:

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՎԵԼ Է ՏԵՂԱԿԱՅԵԼ ԻՐ ՄՈՏ ԱՄՆ ՄՈԲԻԼ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ

30 մարտի 2004 - 19:57 AMT  19:07 GMT
Ադրբեջանի ռազմական շրջանների ներկայացուցչի խոսքերով, մոտ ժամանակներս ռազմական համագործակցությունը երկու երկրների միջեւ կթեւանցի նոր զարգացման փուլ:

ՍՏԱՄԲՈՒԼԻ ՄՈՒՆԻՑԻՊԱԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՂԹԵԼ ԵՆ ՀԱՅԱՄԵՏ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ

30 մարտի 2004 - 19:51 AMT  19:07 GMT
Քաղաքի երեք շրջաններում առաջին անգամ ընտրվել են ղեկավարներ, որոնց թիմում ընդգրկված են հայազգի ներկայացուցիչներ, եւ որոնք աջակցում են հայերին:
12
---